Կարծիք

05.02.2025 20:40


Ժողովրդին գժի տեղ են դրել․ ուղևորն իրականում վճարում է 160 դրամ

Ժողովրդին գժի տեղ են դրել․ ուղևորն իրականում վճարում է 160 դրամ

Երևի թե արդեն անլուրջ է գրել այն մասին, որ գործող իշխանությունները և կոմպետենտություն հասկացությունը ոչ միայն նույն նախադասությունում, այլ նույն իրականության մեջ չեն կարող միաժամանակ գոյություն ունենալ, քանի որ դրա անթիվ ապացույցներ արդեն իսկ ստացել ենք։ Բայց դե մի հատ տեսեք, թե որքան բարդ է պացիենտի վիճակը։

Ուրեմն մեկ շաբաթվա տոմսը, որը ներառում է 30 ուղևորություն, մեզ առաջարկում են գնել 4800 դրամով։ Այսինքն, ժողովրդին այն աստիճանի գժի տեղ են դրել, որ մեկ ուղևորության համար սահմանելով 150 դրամ վճարը մեզ փորձում են համոզել, որ ավելի ձեռնտու է գնել մի քարտ, որի օգտագործման պարագայում 1 ուղևորության համար, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ուղևորն իրականում վճարում է 160 դրամ։

Պարզ հաշվարկ, ՊԱՐԶ ՀԱՇՎԱՐԿ, ժողովու՛րդը, ի՞նչ է, որ դա էլ չեք կարողացել անել։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը