Լրահոս

07.12.2011 19:36


Տիգրան Սարգսյանը ԲՀԿ–ականների ձերբակալություններում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

Տիգրան Սարգսյանը ԲՀԿ–ականների ձերբակալություններում քաղաքական ենթատեքստ չի տեսնում

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր–Պետրոսյանի հայտարարությանը՝ ԲՀԿ–ի հետ հնարավոր համագործակցության վերաբերյալ։

–Կոնգրեսի առաջնորդը ներկայացրել է իր վերլուծությունը և ասել է, որ դա ընդամենը վերլուծություն է, և կարծում եմ՝ սուբյեկտները, որոնք պետք է մեկնաբանեն այդ վերլուծությունը, ազատ են իրենց մեկնաբանությունների մեջ։ Ճիշտ չէ, որ ես դա մեկնաբանեմ։

Ինչ վերաբերում է ԲՀԿ ներկայացուցիչների վերջին ձերբակալություններին, Տիգրան Սարգսյանը նկատել է, որ իրենք քրեական գործերը երբեք չեն քաղաքականացնում, անգամ դեպքեր կան, որ ՀՀԿ–ականներն են ձերբակալվում։

–Ճիշտ չէ, որ ձերբակալությունները, քերական գործերը քաղաքականացվեն։ Դա վտանգավոր միտում է,–ասել է վարչապետը՝ ընդգծելով, որ ԲՀԿ–ականների ձերբակալություններում քաղաքական ենթատեքստ չկա և չի էլ կարող լինել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը