Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տա ՀՀԿ շտաբում աշխատելու համար
Քիչ առաջ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացառել է հնարավորությունը, որ Հովիկ Աբրահամյանիօրինակով հրաժարական տա պաշտոնից ՀՀԿ–ի նախընտրական շտաբում աշխատելու համար։ Իսկ այդ շտաբում իր ընդգրկվելու հարցը, Տիգրան Սարգսյանի խոսքերով, ՀՀԿ–ի գործադիր մարմնում ամենայն հավանակնությամբ կքննարկվի Նոր տարուց հետո։
«7օր»–ի հարցին՝ ՀՀԿ–ի խորհրդարանական ցուցակը Սերժ Սարգսյա՞նն է գլխավորելու, Տիգրան Սարգսյանը պատասխանել է.
–Մենք ընտրությունների հետ կապված բոլոր հարցերին և մասնավորապես այդ հարցին կպատասխանենք այն բանից հետո, երբ որ այն քննարկվի ՀՀԿ–ի գործադրի մարմնում։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությանը, որ ԱԺ–ումկառավարության հենարանն է լինելու և հետաբար Հովիկ Աբրահամյանը այդպիսի հենարան չէ՞ր, Տիգրան Սարգսյանն ասել է.
–Կառավարության հենարանը ԱԺ–ի կոալիցիոն կուսակցություններն են և այդ տեսակետից ոչ մի բան չի փոխվել ԱԺ–ում։ Մենք ունենք կոալիցիոն համաձայնագիր և ունենք քաղաքական լուրջ հենք ԱԺ–ում։
Տիգրան Սարգսյանը հրաժարական չի տա ՀՀԿ շտաբում աշխատելու համար
Քիչ առաջ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը բացառել է հնարավորությունը, որ Հովիկ Աբրահամյանի օրինակով հրաժարական տա պաշտոնից ՀՀԿ–ի նախընտրական շտաբում աշխատելու համար։ Իսկ այդ շտաբում իր ընդգրկվելու հարցը, Տիգրան Սարգսյանի խոսքերով, ՀՀԿ–ի գործադիր մարմնում ամենայն հավանակնությամբ կքննարկվի Նոր տարուց հետո։
«7օր»–ի հարցին՝ ՀՀԿ–ի խորհրդարանական ցուցակը Սերժ Սարգսյա՞նն է գլխավորելու, Տիգրան Սարգսյանը պատասխանել է.
–Մենք ընտրությունների հետ կապված բոլոր հարցերին և մասնավորապես այդ հարցին կպատասխանենք այն բանից հետո, երբ որ այն քննարկվի ՀՀԿ–ի գործադրի մարմնում։
Ինչ վերաբերում է ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանի հայտարարությանը, որ ԱԺ–ում կառավարության հենարանն է լինելու և հետաբար Հովիկ Աբրահամյանը այդպիսի հենարան չէ՞ր, Տիգրան Սարգսյանն ասել է.
–Կառավարության հենարանը ԱԺ–ի կոալիցիոն կուսակցություններն են և այդ տեսակետից ոչ մի բան չի փոխվել ԱԺ–ում։ Մենք ունենք կոալիցիոն համաձայնագիր և ունենք քաղաքական լուրջ հենք ԱԺ–ում։
7or.am