Ըստ վարչապետի՝ կառավարության հրաժարականի համար որևիցե քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա
Այսօր ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում արտահերթ կարգով բարձրացրել է հարցապնդում, որով ՀՀ նախագահին ԱԺ–ի կողմից առաջարկվում է քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Անդրադառնալով այդ հարցապնդմանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ դա ընդդիմադիր քաղաքական ուժի իրավունքն է և այդ հարցադրումն ունի քաղաքական բովանդակություն։
–Մենք ԱԺ–ում ունենք բացարձակ մեծամասնություն, կառավարելիության մակարդակը բավականին բարձր է և մենք մշտապես ուսումնասիրում ենք նաև մեր բնակչության կարծիքը կառավարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ, հստակ պատկերացնում ենք, թե ովքեր են դժգոհ, ովքեր դժգոհ չեն, ովքեր են մեզ աջակցում, և կարծում եմ, որ որևիցե քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, որպեսզի կառավարությունը հրաժարական տա։ Աշխարհում այսօր չկա որևէ պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ։ Դրա համար դա կոչվում է ճգնաժամ։
«7օր»–ի դիտարկմանը, որ նախկինում հենց Տիգրան Սարգսյանն էր պնդում, թե Հայաստանը շրջանցելու է ճգնաժամը՝ նա պատասխանել է.
–Այո՛, ցանկացած կառավարություն փորձում է շրջանցել ճգնաժամը և մենք նույնպես փորձելու ենք շրջանցել։ Որքանով դա մեզ կհաջողվի, դրա մասին կդատեն մեր քաղաքացիները։
«7օր»–ը վարչապետից հետաքրքրվել է նաև՝ այս կիրակի հրավիրված ՀՀԿ–ի տնտեսական սեմինարի ժամանակ նա մինչև 2020թ. համար թվերով ներկայացրել է կատարվելիք ծրագրերը, սակայն ինչպե՞ս պետք է հանրությունը հավատա այդ թվերին, եթե մինչ այժմ հայտարարված թվերն արդեն իսկ չեն կատարվել։
–Կան բազմաթիվ թվեր, որոնք կատարվել են և գերակատարվել են, որոնք վրիպում են ձեր ուշադրությունից, իսկ այն թվերը, որոնք չեն կատարվում, մշտապես գտնվում են ձեր ուշադրության կենտրոնում, ինչը ես համարում եմ նորմալ երևույթ,–պատասխանել է Տ. Սարգսյանը՝ նշելով, որ այդ քննարկումներն օգնում են իրենց։
Ի դեպ, ՀՅԴ–ի նույնաբովանդակ առաջին հարցապնդման ժամանակ կառավարությունը ստեղծված իրավիճակը պայմանավորել էր նախկին կառավարություններից ստացված ժառանգությամբ, իսկ ՀՀԿ–ի այս սեմինարում հայտարարել է, որ 1996–2008թթ. մտել ենք կայուն զարգացման փուլ։ Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի դիրքորոշման այս փոփոխությունը։ Տիգրան Սարգսյանն այս հարցին այդպես էլ չի պատասխանել՝ ընդգծելով, որ իրեն են վերագրվում կոնտեքստից դուրս արտահայտություններ։ Վարչապետը միայն նշել է.
–Եթե շինարարության ոլորտում սպեկուլյատիվ ներդրումների ծավալը շատ մեծ է լինում, ինչ որ մի պահի այդ փուչիկը պայթում է և այդ ռիսկն առկա էր Հայաստանում, որովհետև շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ ներքին արդյունքում, եթե 25% էր, այսօր 14%, դա վկայում է այն մասին, որ այդտեղ մենք ունեինք պռոբլեմ։
Ըստ վարչապետի՝ կառավարության հրաժարականի համար որևիցե քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա
Այսօր ՀՅԴ խմբակցությունը խորհրդարանում արտահերթ կարգով բարձրացրել է հարցապնդում, որով ՀՀ նախագահին ԱԺ–ի կողմից առաջարկվում է քննարկել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։ Անդրադառնալով այդ հարցապնդմանը՝ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է, որ դա ընդդիմադիր քաղաքական ուժի իրավունքն է և այդ հարցադրումն ունի քաղաքական բովանդակություն։
–Մենք ԱԺ–ում ունենք բացարձակ մեծամասնություն, կառավարելիության մակարդակը բավականին բարձր է և մենք մշտապես ուսումնասիրում ենք նաև մեր բնակչության կարծիքը կառավարության կողմից իրականացվող միջոցառումների վերաբերյալ, հստակ պատկերացնում ենք, թե ովքեր են դժգոհ, ովքեր դժգոհ չեն, ովքեր են մեզ աջակցում, և կարծում եմ, որ որևիցե քաղաքական ճգնաժամ Հայաստանում չկա, որպեսզի կառավարությունը հրաժարական տա։ Աշխարհում այսօր չկա որևէ պետություն, որտեղ կան կատարված ցուցանիշներ։ Դրա համար դա կոչվում է ճգնաժամ։
«7օր»–ի դիտարկմանը, որ նախկինում հենց Տիգրան Սարգսյանն էր պնդում, թե Հայաստանը շրջանցելու է ճգնաժամը՝ նա պատասխանել է.
–Այո՛, ցանկացած կառավարություն փորձում է շրջանցել ճգնաժամը և մենք նույնպես փորձելու ենք շրջանցել։ Որքանով դա մեզ կհաջողվի, դրա մասին կդատեն մեր քաղաքացիները։
«7օր»–ը վարչապետից հետաքրքրվել է նաև՝ այս կիրակի հրավիրված ՀՀԿ–ի տնտեսական սեմինարի ժամանակ նա մինչև 2020թ. համար թվերով ներկայացրել է կատարվելիք ծրագրերը, սակայն ինչպե՞ս պետք է հանրությունը հավատա այդ թվերին, եթե մինչ այժմ հայտարարված թվերն արդեն իսկ չեն կատարվել։
–Կան բազմաթիվ թվեր, որոնք կատարվել են և գերակատարվել են, որոնք վրիպում են ձեր ուշադրությունից, իսկ այն թվերը, որոնք չեն կատարվում, մշտապես գտնվում են ձեր ուշադրության կենտրոնում, ինչը ես համարում եմ նորմալ երևույթ,–պատասխանել է Տ. Սարգսյանը՝ նշելով, որ այդ քննարկումներն օգնում են իրենց։
Ի դեպ, ՀՅԴ–ի նույնաբովանդակ առաջին հարցապնդման ժամանակ կառավարությունը ստեղծված իրավիճակը պայմանավորել էր նախկին կառավարություններից ստացված ժառանգությամբ, իսկ ՀՀԿ–ի այս սեմինարում հայտարարել է, որ 1996–2008թթ. մտել ենք կայուն զարգացման փուլ։ Ինչո՞վ է պայմանավորված վարչապետի դիրքորոշման այս փոփոխությունը։ Տիգրան Սարգսյանն այս հարցին այդպես էլ չի պատասխանել՝ ընդգծելով, որ իրեն են վերագրվում կոնտեքստից դուրս արտահայտություններ։ Վարչապետը միայն նշել է. –Եթե շինարարության ոլորտում սպեկուլյատիվ ներդրումների ծավալը շատ մեծ է լինում, ինչ որ մի պահի այդ փուչիկը պայթում է և այդ ռիսկն առկա էր Հայաստանում, որովհետև շինարարության տեսակարար կշիռը ՀՆԱ ներքին արդյունքում, եթե 25% էր, այսօր 14%, դա վկայում է այն մասին, որ այդտեղ մենք ունեինք պռոբլեմ։7or.am