Լրահոս

07.12.2011 18:02


Վարչապետ. «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը նպատակահարմար չէ»

Վարչապետ. «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը նպատակահարմար չէ»

ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Ռուզաննա Առաքելյանն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերին՝ հարց է ուղղել վարչապետին՝ այդ վարկային միջոցները որքանո՞վ են ծառայել իրենց նպատակին, և հաշվի առնելով այն, որ գյուղատնտեսության ոլորտը խիստ ռիսկային է՝ պայմանավորված բնակլիմայական վիճակով, հնարավո՞ր է այդ ոլորտում անցնել համալիր ապահովագրության։

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանել է՝ ապահովագրական համակարգ ներդնել այնպիսի երկրում, որտեղ մեկ շնչին հասնող համախառն ներքին արդյունքը 3000 դոլար է, չափազանց թանկ հաճույք է, քանի որ դրա ձևավորումը բերում է ծախսերի ավելացման։

Ըստ վարչապետի՝ հարցին երկու կողմից է պետք նայել՝ եթե ներդրվի պարտադիր ապահովագրություն, պետք է ապահովագրվի շուրջ 340 հազար գյուղացիական տնտեսություն, որը մեծ բեռ է նրանց համար, իսկ եթե այն կատարվի կամավոր սկզբունքի հիման վրա, ապա քչերը կօգտվեն դրանից, և այդ դեպքում ապահովագրական վճարը կլինի շատ ավելի թանկ։

–Դրա համար գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրումը, մեր կարծիքով, աննպատակահարմար է,–հավելել է վարչապետը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը