Դեկտեմբերի 4-ի երեկոյան ոստիկանության Սևանի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Սևանի քաղաքի ռեստորաններից մեկի մոտ 37-ամյա Արա Ս.-ի և 43-ամյա Ռազմիկ Մ.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
Պարզվել է, որ միջադեպին ներկա են գտնվել նաև Արա Ս.-ի և Ռազմիկ Մ.-ի ընկերները: Վիճաբանության ընթացքում Արա Ս.-ն իր մոտ եղած օդամղիչ ատրճանակից կրակել է 31-ամյա Հրաչյա Ա.-ի ուղղությամբ` ոտքի մասում պատճառելով վնասվածք:
Հրաչյա Ա.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, այն է` դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով:
Արա Ս.-ն ձերբակալված է:
Միջոցառումներ են ձեռնարկվում Ռազմիկ Մ.-ին, միջադեպի մյուս մասնակիցներին, ինչպես և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Հարուցվել է քրեական գործ