Եվրամիության հետ Շարժունակության շուրջ գործընկերությանը նվիրված համաժողով Երևանում
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, Եվրոպական հանձնաժողովը եւ Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ) այսօր` դեկտեմբերի 7-ին, կազմակերպել էին բարձր մակարդակի համաժողով` նվիրված Եվրոպական Միության հետ Շարժունակության գործընկերությանը: Համաժողովի նպատակն էր քննարկել Արեւելյան հարեւան երկրների հետ նման գործընկերությունների իրականացումը եւ 2011թ. հոկտեմբերին ստորագրված Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերության մեկնարկը:
Միջոցառման ընթացքում Հայաստանի պետական մարմինների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ Եվրոպական հանձնաժողովի եւ ՄՄԿ փորձագետները քննարկեցին Շարժունակության շուրջ գործընկերության իրականացման ընթացակարգերը: Մոլդովայի եւ Վրաստանի ներկայացուցիչները ներկայացրեցին նմանատիպ գործընկերությունների իրականացման փորձը համապատասխան երկրներում:
Համաժողովում բացման խոսքով հանդես եկավ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը, ով, ողջունելով համաժողովի կազմակերպման նախաձեռնությունը, ընդգծեց, որ «Հայաստանը Շարժունակության շուրջ գործընկերությունը դիտարկում է նաեւ ավելի լայն` Եվրոպական Միության հետ միջմարդկային շփումների դյուրացման եւ ակտիվացման, մեր երկրի զարգացման գործին այդ շփումների ուղղակի դրական ազդեցության համատեքստում»: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ հարաբերություններում առկա բարձր դինամիկային` փոխնախարարը նշեց, որ այս խորհրդաժողովը լավ հնարավորություն է փորձի եւ տեղեկատվության փոխանակման միջոցով հստակ պատկերացում ձեւավորելու, Շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում թիրախային ծրագրեր եւ կոնկրետ նախաձեռնություններ իրականացնելու համար:
Տեղեկանք: Հայաստան-ԵՄ Շարժունակության շուրջ գործընկերությունը ստորագրվել է 2011թ. հոկտեմբերի 27-ին, Լյուքսեմբուրգում: Դրա նպատակն է Հայաստանի եւ Եվրամիության միջեւ միգրացիոն հոսքերի կառավարումը, անօրինական միգրացիայի դեմ պայքարը, ԵՄ երկրներում ՀՀ քաղաքացիների օրինական մուտքը կանոնակարգելը, ուսանողական եւ մասնագիտական փոխանակումներին աջակցելը: