Քաղաքական

31.01.2025 10:00

Երևանի ավագանու արտահերթ նիստը․ «Մայր Հայաստանը» բոյկոտելու է քվեարկությունը (տեսանյութ)

Երևանի ավագանու արտահերթ նիստը․ «Մայր Հայաստանը» բոյկոտելու է քվեարկությունը (տեսանյութ)

Երևանի ավագանու իշխող կոալիցիան՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, ինչպես նաև նրանց կցված ավագանու որոշ անդամներ, որոնք ներկայացնում են «Հանրային ձայն» խմբակցությունը, արտահերթ նիստ են հրավիրել: Օրակարգում քաղաքային տրանսպորտի թանկացումն է: Այդ թանկացումը փորձ է արվում ներկայացնել որպես բարեփոխում:

«Մայր Հայաստանը» հայտարարել է, որ մերժում է քաղաքային տրանսպորտի թանկացման քաղաքականությունը:

«Մենք ճիշտ ենք համարում նիստը բոյկոտելը, ինչի համար անհրաժեշտ է քվորում չապահովել։ Բայց եթե այլոց մասնակցությամբ, այդուհանդերձ, ապահովվի քվորում և նիստը կայանա, ապա մենք կմասնակցենք քաղաքային տրանսպորտի թանկացմանը միտված այդ քննարկմանը, որպեսզի թույլ չտանք մեր քաղաքացիներին մոլորեցնող և միակողմանի քարոզչություն 2,5-միավորանոց կոալիցիայի կողմից։ Արտահերթ նիստում փաստարկված կհիմնավորենք, որ թանկացումներն անհիմն են ու, ինչպես այլ դեպքերում, հետապնդում են բացառապես քաղաքացիներին լրացուցիչ ֆինանսական բեռի տակ դնելու նպատակ:

«Մայր Հայաստանը» չի մասնակցի քաղաքային տրանսպորտի թանկացման նախագծի քվեարկությանը: Ովքեր մասնակցեն այդ քվեարկությանը, կկիսեն թանկացման պատասխանատվությունը «Քաղաքացիական պայմանագրի» հետ միասին»,-ասված է «Մայր Հայաստանի» հայտարարությունում։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։