«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը 1988 թ.-ի երկրաշարժի տարելիցի կապակցությամբ
Երկրաշարժի 23-րդ տարելիցի օրը «Ժառանգությունը» լռությամբ հարգում է մեր հազարավոր զոհված հայրենակիցների հիշատակը եւ կիսում նրանց հարազատների ցավը:
Մենք նաեւ վրդովմունքով արձանագրում ենք, որ երկրաշարժից քսաներեք տարի անց դեռևս արդիական է մնում “աղետի գոտի” հասկացությունը, բազմաթիվ ընտանիքներ շարունակում են իրենց գոյությունը պահպանել տնակներում: «Ժառանգությունը» գտնում է, որ ազգային ողբերգության նկատմամբ այդպիսի անտարբեր վերաբերմունքի, ինչպես նաեւ երկրում սոցիալական բևեռացումը խորացնող քաղաքականություն վարելու համար պատասխանատու են անկախ Հայաստանի Հանրապետության` միմյանց հաջորդած երեք իշխանությունները միասնաբար:

«Ժառանգություն» կուսակցություն