–ՀՅԴ խմբակցությունը որևէ լուրջ նշանակություն այս ընտրություններին չի տվել։ Այսինքն, սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ ՀՅԴ–ն որոշեց որևէ քաղաքական դիրքորոշում չդրսևորել։ Նախ՝ մնում է մի քանի ամիս, և այս ընտրությամբ ոչ մի էական բան ԱԺ գործունեության մեջ չէր փոխվելու, դա ակնհայտ է։ Ավելին ասեմ՝ նախընտրական կրքերն են ամբողջությամբ գերակայելու առաջիկա ամիսներին։ Երկրորդ՝ երկու կողմից էլ անլուրջ միջավայր էր ստեղծվել, առաջին հերթին, իհարկե, մեծամասնության կողմից։ Այս ընտրություններն իրենք անլրջացրել են։
–Ինչո՞վ։
–Եթե հայտարարվում է, որ այս պահին, երբ երկիրը մտնում է ընտրությունների փուլ, ԱԺ նախագահի պաշտոնն ավելի ցածր է, քան շտաբի պետինը, ուրեմն իրենք իսկ այդ կարևորությամբ չեն մոտենում հարցին։ Մթնոլորտ է ստեղծվել, որ իսկապես անկարևոր է դարձել ԱԺ նախագահի պաշտոնի ընտրությունը։
–Իսկ «Ժառանգությո՞ւնն» ինչովէրանլրջացրել։
–«Ժառանգությունը» նախ եթե լուրջ էր մոտենում այս ամենին և սրա մեջ ինչ–որ լուրջ քաղաքական խնդիր էր ուզում տեսնել, էթիկան պահանջում էր, որ այդ մասին գոնե խորհրդարանական ընդդիմադիր մեկ այլ խմբակցության հետ քայլերը համաձայնեցներ, մտնեինք այդ պայքարի մեջ, առաջ գնայինք՝ հասկանալով, թե ինչ ենք ուզում անել։ Նման որևէ քայլ իրենց կողմից չի եղել։ Ավելին, երբ մենք տեսանք, որ իրենք ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեցին, դրանից հետո անգամ հարցրել ենք՝ գուցե տեղակալ է՞լ եք ուզում առաջադրել։ Ասացին՝ ո՛չ, մենք դեռ չենք որոշել։ Եվ հետո լուրջ էին մոտենում. նախ՝ հենց իրենք պետք է իրենց ամբողջ ուժերը մոբիլիզացնեին։ Եվ ցանկացած որևէ բացատրություն, թե «Ժառանգության» այդ պատգամավորներն այստեղ չեն եղել, այս է եղել, այն է եղել, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե դուք լուրջ պայքար եք ուզում նախաձեռնել, մտել եք իսկապես մինչև վերջ կոնկրետ խնդիր լուծելու համար, դրա համար գոնե ձե՛ր խմբակցությունը պիտի մոբիլիզացվի։ Իրենք էլ շատ լավ հասկանում էին, որ իրենց առաջադրումը որևէ իմաստ, բացի ամբիոնն օգտագործելուց, չուներ։
–Եթե իրենց այս քայլի իմաստն այն էր, որ պիտի, իրենց կարծիքով, Դաշնակցության դեմքը պատռեին, է՛լ ավելի է անլրջացնում իրենց արածը։ Այսինքն, իրենց խնդիրը ո՞րն է՝ իշխանությա՞ն դեմքը պատռելը, իշխանությա՞ն դեմ պայքարելը, թե՞ խնդիրը նորից տեղափոխել ընդդիմություն և իրար դեմքերը պատռելու գործընթաց սկսել։ Չե՞ն հոգնել իրենք այդ ամենից։ Իրենք այդ նույն պահվածքի զոհը չե՞ն այսօր, երբ դժգոհում են ընդդիմադիր դաշտում գործող մեկ այլ քաղաքական ուժի համապատասխան պահվածքից։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը պարզապես տիկին Ալավերդյանի ամբիցիաների արդյունքն է։ Այս ձախողումը պատճառաբանելու մի ելք են գտել։ Դաշնակցության դեմքը պատռողներ շատերն են ուզեցել լինել մեր ամբողջ պատմության ընթացքում, բայց ավելի շատ իրե՛նց դեմքն է պատռվել։
–Ստացվումէ, որ «Ժառանգությանը» պատժելուհամարՀՅԴ–նէլՆիկոյանի՞նկողմքվեարկեց։
–Նախ՝ ասեմ, որ «Ժառանգության» խնդիրը չի այստեղ։ Եթե այդ հարցը լիներ, ապա տիկին Ալավերդյանի թվաբանությունը՝ 102 պրոիշխանական, 4 իրական ընդդիմադիր, ապա այդ դեպքում այդ նույն թվաբանությունն ինչո՞ւ չի աշխատում Արմեն Մարտիրոսյանի քվեարկության ժամանակ։ Այսինքն, նաև անձի խնդիր կա այստեղ, չէ՞։ Միայն այն փաստը, որ Լարիսա Ալավերդյանը, չգիտես՝ ինչու, այդ ամբիոնն օգտագործում է ինչ–որ մտացածին հակադրություն ստեղծելու համար Նժդեհի և Դաշնակցության միջև Լեռնահայաստանի հարցում, անգամ կոմունիստների պատկերացումների դաշտից է վեր։ Նույնիսկ նախկին կոմունիստները հիմա այդպես չեն մտածում։
–Եթե դա խմբակցության կարծիքն է, ապա շատ ավելի վատ։ Ես չեմ կարծում, որ այդպես է մտածում, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը։ Որ Դաշնակցությունն ու Նժդեհը հակադրության մեջ են եղել Լեռնահայաստանի ազատագրման հարցում, պատմության այդպիսի կեղծարարություն միայն թունդ բոլշևիկներն են կատարել ժամանակին։ Այդ հայտարարությունից հետո լավ է, որ այդպես է ավարտվել, և տարբեր ռեպլիկներ ու հայտարարություններ այդ ընթացքում չեն եղել։ Դրա՛ մասին թող մտածի, ոչ թե իր անձը դարձնի որպես մի գերկարևոր խնդիր ու իբրև թե դրանով կարողացավ մի մեծ հարց լուծել՝ Դաշնակցության դիմակը պատռել։ Հակառակը՝ իր այդ ելույթով հենց ի՛ր դիմակը պատռեց։
–Աշխատելու այս մեթոդը բացարձակապես անընդունելի է։ Անլուրջ, ամենաանկարևոր գործընթացների արդյունքում ինչ–որ լուրջ հետևությունների հանգելը հարիր չէ լուրջ քաղաքական գործչին։ Այսինքն, եթե իրենց չորս ձայն են տվել, ուրեմն Դաշնակցության դեմքը պատռվեց։ Բա որ Արմեն Մարտիրոսյանին վեց ձայն տվեցին, ի՞նչ եղավ՝ դեմքը նորից վերականգնվե՞ց, թե՞ ինչ եղավ։
Արմեն Ռուստամյան
Հարցազրույց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հետ
–ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանը երեկ մեզ ասաց՝ Ազգային ժողովի նախագահի ընտրության հարցում որոշել եք, որ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ազատ են։ Սակայն, քվեարկության արդյունքներով, տրամաբանորեն ՀՅԴ–ն կողմ է քվեարկել իշխանական թեկնածու Սամվել Նիկոյանին և ոչ «Ժառանգության» թեկնածու Լարիսա Ալավերդյանին։ Ինչո՞ւ։
–ՀՅԴ խմբակցությունը որևէ լուրջ նշանակություն այս ընտրություններին չի տվել։ Այսինքն, սա այն բացառիկ դեպքերից մեկն է, երբ ՀՅԴ–ն որոշեց որևէ քաղաքական դիրքորոշում չդրսևորել։ Նախ՝ մնում է մի քանի ամիս, և այս ընտրությամբ ոչ մի էական բան ԱԺ գործունեության մեջ չէր փոխվելու, դա ակնհայտ է։ Ավելին ասեմ՝ նախընտրական կրքերն են ամբողջությամբ գերակայելու առաջիկա ամիսներին։ Երկրորդ՝ երկու կողմից էլ անլուրջ միջավայր էր ստեղծվել, առաջին հերթին, իհարկե, մեծամասնության կողմից։ Այս ընտրություններն իրենք անլրջացրել են։
–Ինչո՞վ։
–Եթե հայտարարվում է, որ այս պահին, երբ երկիրը մտնում է ընտրությունների փուլ, ԱԺ նախագահի պաշտոնն ավելի ցածր է, քան շտաբի պետինը, ուրեմն իրենք իսկ այդ կարևորությամբ չեն մոտենում հարցին։ Մթնոլորտ է ստեղծվել, որ իսկապես անկարևոր է դարձել ԱԺ նախագահի պաշտոնի ընտրությունը։
–Իսկ «Ժառանգությո՞ւնն» ինչով էր անլրջացրել։
–«Ժառանգությունը» նախ եթե լուրջ էր մոտենում այս ամենին և սրա մեջ ինչ–որ լուրջ քաղաքական խնդիր էր ուզում տեսնել, էթիկան պահանջում էր, որ այդ մասին գոնե խորհրդարանական ընդդիմադիր մեկ այլ խմբակցության հետ քայլերը համաձայնեցներ, մտնեինք այդ պայքարի մեջ, առաջ գնայինք՝ հասկանալով, թե ինչ ենք ուզում անել։ Նման որևէ քայլ իրենց կողմից չի եղել։ Ավելին, երբ մենք տեսանք, որ իրենք ԱԺ նախագահի թեկնածու առաջադրեցին, դրանից հետո անգամ հարցրել ենք՝ գուցե տեղակալ է՞լ եք ուզում առաջադրել։ Ասացին՝ ո՛չ, մենք դեռ չենք որոշել։ Եվ հետո լուրջ էին մոտենում. նախ՝ հենց իրենք պետք է իրենց ամբողջ ուժերը մոբիլիզացնեին։ Եվ ցանկացած որևէ բացատրություն, թե «Ժառանգության» այդ պատգամավորներն այստեղ չեն եղել, այս է եղել, այն է եղել, որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում։ Եթե դուք լուրջ պայքար եք ուզում նախաձեռնել, մտել եք իսկապես մինչև վերջ կոնկրետ խնդիր լուծելու համար, դրա համար գոնե ձե՛ր խմբակցությունը պիտի մոբիլիզացվի։ Իրենք էլ շատ լավ հասկանում էին, որ իրենց առաջադրումը որևէ իմաստ, բացի ամբիոնն օգտագործելուց, չուներ։
–Իսկ գուցե ուզում էին Դաշնակցության դե՞մքը պատռեին, ինչպես որ հայտարարվել էր։
–Եթե իրենց այս քայլի իմաստն այն էր, որ պիտի, իրենց կարծիքով, Դաշնակցության դեմքը պատռեին, է՛լ ավելի է անլրջացնում իրենց արածը։ Այսինքն, իրենց խնդիրը ո՞րն է՝ իշխանությա՞ն դեմքը պատռելը, իշխանությա՞ն դեմ պայքարելը, թե՞ խնդիրը նորից տեղափոխել ընդդիմություն և իրար դեմքերը պատռելու գործընթաց սկսել։ Չե՞ն հոգնել իրենք այդ ամենից։ Իրենք այդ նույն պահվածքի զոհը չե՞ն այսօր, երբ դժգոհում են ընդդիմադիր դաշտում գործող մեկ այլ քաղաքական ուժի համապատասխան պահվածքից։ Ես կարծում եմ, որ այդ հայտարարությունը պարզապես տիկին Ալավերդյանի ամբիցիաների արդյունքն է։ Այս ձախողումը պատճառաբանելու մի ելք են գտել։ Դաշնակցության դեմքը պատռողներ շատերն են ուզեցել լինել մեր ամբողջ պատմության ընթացքում, բայց ավելի շատ իրե՛նց դեմքն է պատռվել։
–Ստացվում է, որ «Ժառանգությանը» պատժելու համար ՀՅԴ–ն էլ Նիկոյանի՞ն կողմ քվեարկեց։
–Նախ՝ ասեմ, որ «Ժառանգության» խնդիրը չի այստեղ։ Եթե այդ հարցը լիներ, ապա տիկին Ալավերդյանի թվաբանությունը՝ 102 պրոիշխանական, 4 իրական ընդդիմադիր, ապա այդ դեպքում այդ նույն թվաբանությունն ինչո՞ւ չի աշխատում Արմեն Մարտիրոսյանի քվեարկության ժամանակ։ Այսինքն, նաև անձի խնդիր կա այստեղ, չէ՞։ Միայն այն փաստը, որ Լարիսա Ալավերդյանը, չգիտես՝ ինչու, այդ ամբիոնն օգտագործում է ինչ–որ մտացածին հակադրություն ստեղծելու համար Նժդեհի և Դաշնակցության միջև Լեռնահայաստանի հարցում, անգամ կոմունիստների պատկերացումների դաշտից է վեր։ Նույնիսկ նախկին կոմունիստները հիմա այդպես չեն մտածում։
–Բայց դա միայն Լարիսա Ալավերդյանի՞ կարծիքն է, չէ՞ որ նրան «Ժառանգությունն» էր առաջադրել։
–Եթե դա խմբակցության կարծիքն է, ապա շատ ավելի վատ։ Ես չեմ կարծում, որ այդպես է մտածում, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը։ Որ Դաշնակցությունն ու Նժդեհը հակադրության մեջ են եղել Լեռնահայաստանի ազատագրման հարցում, պատմության այդպիսի կեղծարարություն միայն թունդ բոլշևիկներն են կատարել ժամանակին։ Այդ հայտարարությունից հետո լավ է, որ այդպես է ավարտվել, և տարբեր ռեպլիկներ ու հայտարարություններ այդ ընթացքում չեն եղել։ Դրա՛ մասին թող մտածի, ոչ թե իր անձը դարձնի որպես մի գերկարևոր խնդիր ու իբրև թե դրանով կարողացավ մի մեծ հարց լուծել՝ Դաշնակցության դիմակը պատռել։ Հակառակը՝ իր այդ ելույթով հենց ի՛ր դիմակը պատռեց։
–Տպավորությունն այնպիսին է, որ, ինչպես ողջ քաղաքական դաշտում է, խորհրդարանում նույնպես փոխանակ ընդդիմադիրները միավորվեն և պայքարեն իշխանության դեմ, պայքարում են միմյանց դեմ։ Ընդունելի՞ է սա։
–Աշխատելու այս մեթոդը բացարձակապես անընդունելի է։ Անլուրջ, ամենաանկարևոր գործընթացների արդյունքում ինչ–որ լուրջ հետևությունների հանգելը հարիր չէ լուրջ քաղաքական գործչին։ Այսինքն, եթե իրենց չորս ձայն են տվել, ուրեմն Դաշնակցության դեմքը պատռվեց։ Բա որ Արմեն Մարտիրոսյանին վեց ձայն տվեցին, ի՞նչ եղավ՝ դեմքը նորից վերականգնվե՞ց, թե՞ ինչ եղավ։
–Ամեն դեպքում, հարցի պատասխանը չի տրվում՝ ինչո՞ւ ՀՅԴ խմբակցության պատգամավորները կողմ քվեարկեցին Նիկոյանի՛ն։
–Նախ՝ ո՞վ ասաց, որ Լարիսա Ալավերդյանին կողմ քվեարկած չորսն էլ հենց «Ժառանգությունից» են եղել։ Թող մի հատ իրենք իրենց մեջ ճշտեն դա։
–Այսինքն, կարծում եք, որ «Ժառանգության» անդամներն իրենց սեփական թեկնածուին դե՞մ են քվեարկել։
–Այո՛, շատ հնարավոր է, որովհետև ես այլ ինֆորմացիա էլ ունեմ։ Եթե իրենք շա՛տ սկսեն դրա մասին խոսել, դա՛ էլ կհրապարակվի։
Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը