Հարցազրույց

30.01.2025 09:53


Հանրային բողոքը ստիպեց իջեցնել ուղեվարձը, սակայն բոյկոտը դեռ շարունակվելու է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Հանրային բողոքը ստիպեց իջեցնել ուղեվարձը, սակայն բոյկոտը դեռ շարունակվելու է. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն Alpha News-ի հետ զրույցում խոսել է Տիգրան Ավինյանի հետքայլի մասին: Վերջինս նախօրեին հայտարարել է, որ քաղաքացին մեկ ուղևորության համար արդեն ստիպված կլինի վճարել 150 դրամ, օգտվել նաև, իր խոսքով, ավելի մատչելի փաթեթներից:

«Մեկ օրվա տարբերությամբ սեփական տեսակետը հերքելը վկայում է այն մասին, որ այս իշխանությունները ստրատեգիական ու պատասխանատու որևիցե հաշվարկ չունեն տրանսպորտային համակարգի վերաբերյալ:

Հանրային բողոքի ճնշման ալիքը, բոյկոտը, արդեն իսկ մեկնարկած քարոզարշավը նրանց ուղղակի հարկադրեցին գնալ այդ նահանջին: Այդ բոյկոտը, հանրային ճնշումը շարունակվելու է նաև փետրվարի 1-ից»,-տեղեկացրել է Մանուկ Սուքիասյանը:

Նրա փոխանցմամբ՝ շատերն այսօր էլ բոյկոտում են և տրանսպորտից օգտվելիս չեն վճարում:

«Երևանցիները չունեն այլ տարբերակ, քան շարունակել բոյկոտը»,-ընդգծել է Մանուկ Սուքիասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը