Երեկ ասում էին, որ եթե նոր ուղեվարձերից հետքայլ անեն, կոլապս կլինի, այսօր այդ քայլը անում են. կոլա՞պս են անում. Պիպոյան (տեսանյութ)
Անընդհատ խոսում եք ՄԱՆ ավտոբուսների մասին. քանի՞ հատ ՄԱՆ եք բերել, կամ ընդհանրապես այդքան ՄԱՆ պե՞տք է բերեիք, թե չպիտի բերեիք: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Իրազեկ և պաշտպաված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:
«Որովհետև դուք չեք հերքում միջազգային խորհրդատուի տված փաստաթուղթը, որի համար վճարվել է մոտ մեկ միլիոն դոլար փող, եւ այդ փաստաթուղթը ձեզ չէր ասել 80 հատ ՄԱՆ բերեք, ասել էր 57 հատ բերեք: Աայն 23 հատը ի՞նչ եք անելու, նվեր եք տալու ուրիշ քաղաքի՞, թե՞ անարդյունավետ շահագործելու եք որպես փոքր: Էլ չասեմ, որ անգամ 80-ը եթե վերցնենք, 840 ավտոբուսի մեջ 10% է անում, այն մնացած 90%-ը ի՞նչ ավտոբուսներ են լինելու, ՄԱՆ-ին համարժեք են լինելու, թե՞ «Ժոնգտոնգին» կամ «Հայգերին», թե՞ ավելի լավն են լինելու, կամ ավելի վատը:
840 ավտոբուսից 250-ը 18-մետրանոցներն են, որոնք ուղևորափոխադրման և ուղևորահոսքի 40%-ից ավելին են ապահովելու: Այսինքն հիմնական ցանցի առանցքային բաղադրիչը դեռ չկա։ Անգամ չգիտենք՝ ինչով շահագործվող են բերելու, դիզելով, գազով, թե ջրածնային»,-ասաց նա:
Պիպոյանը նկատեց, որ քաղաքային իշխանությունը ընդամենը մի օր առաջ ասում էր՝ մենք չենք կարող հետքայլ անել, դրանով կքանդենք համակարգը, կոլապս կլինի, հաջորդ օրը անում են այդ քայլը։ «Այսինքն քանդո՞ւմ եք համակարգը, կոլապս ե՞ք նախապատրաստում:
Հիմա իրենք կքարոզեն այնպիսի փաթեթներ, որ մարդկանց մոտ տպավորություն կստեղծվի, որ տրանսպորտը դառնում է 80 դրամ։ Ավելին, այնպես կներկայացնեն, որ դա այդպես էլ լինելու էր։ Հենց հիմա ասում են՝ ձեռք բեր ամսական փաթեթ, մի ամիս էլ ստացի նվեր։ Աննախադեպ ակցիա։ Քաղաքապետը դարձել է ակցիաներ անող: Կարող են ուրիշ բան էլ անեն, ասեն՝ աննախադեպ ակցիա, ամեն անգամ ամսական փաթեթ ընտրելիս, ընտրեք, թե որ պաշտոնյային եք ցանկանում հեռացնել քաղաքապետարանից: Այդպես կարող է քաղաքային իշխանություն էլ փոխեն»,-ասաց Պիպոյանը: