ՄԱԿ նախագահ. «Ռուսաստանի բնակչությունը ցույց տվեց իր դժգոհությունը»
Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանն անդրադառնալով ՌԴ Պետդումայի ընտրություններին՝ ասել է, որ արձանագրված արդյունքները մտորումների տեղիք են տալիս Ռուսաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչների շրջանում։
Ըստ բանախոսի՝ ընտրությունների կարևոր հետևությունն այն է, որ Ռուսաստանի բնակչությունը ցույց տվեց իր դժգոհությունը վերջին չորս տարում տարվող քաղաքականությունից։ Նրա խոսքերով՝ ընտրությունները ցույց տվեցին, որ Ռուսաստանի ընտրողն էական աջակցություն է ցուցաբերել ընդդիմադիր ուժերին՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցությանը։
Գ. Արսենյանը նշել է, որ Ռուսաստանի քաղաքացու հիմնական ընտրությունը կայացել է ազգային–պահպանողական և սոցիալական բևեռների միջև։ Նա նաև կարևորել է այն հանգամանքը, որ Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ազգայնական քարոզարշավը բերեց նրան, որ կուսակցությունը զիջեց իր դիրքերը «Արդար Ռուսաստան» կուսակցությանը։

7or.am