Լրահոս

07.12.2011 15:20


Գ. Արսենյանը քաղաքական դաշինքների ձևավորման կողմնակից է

Գ. Արսենյանը քաղաքական դաշինքների ձևավորման կողմնակից է

Միավորված աշխատանքային կուսակցության (ՄԱԿ) նախագահ Գուրգեն Արսենյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ եթե ՀՀԿ–ն իրեն հրավիրի նախընտրական ցուցակ, ինքը չի գնա։

ՄԱԿ–ի նախագահը քաղաքական դաշինքների ձևավորման կողմնակից է, որոնք հիմնված են հայեցակարգային մոտեցումների վրա։ Նրա կարծիքով Հայաստանի քաղաքական միջավայրը թերի է կայացած, ու դեռևս չկան իրարից գաղափարապես տարանջատված բևեռներ։ Նրա խոսքերով՝ Հայաստանի քաղաքական դաշտը կարելի է բաժանել չորս բևեռի՝ ազգային–պահպանողական (ՀՀԿ), ազգային–սոցիալիստական (ՀՅԴ), բուրժուադեմոկրատական (ԲՀԿ, ՄԱԿ, «Ժառանգություն», ՀՌԱԿ, «Ազատ դեմոկրատներ») և ծայրահեղ ընդդիմություն՝ ՀԱԿ։

Գ. Արսենյանը չի բացառում ցանկացած քաղաքական ուժի հետ համագործակցությունը։

–Սակայն համագործակցության վերաբերյալ որոշումները կայացվում են, երբ մինչև ընտրություններ կան ձևավորված քաղաքական շերտեր,–հավելել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը