Ռուսաստանյան ընտրությունների ազդեցությունը ՀՀ–ի վրա ըստ ՀՀԿ–ական Արտակ Դավթյանի
ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը, ով ՌԴ Պետդումայի ընտրություններին ԵԱՀԿ դիտորդական խմբի անդամ էր, այսօր լրագրողների հետ հանդիպմանը տվել է իր գնահատականը, ինչպես նաև խոսել այդ գործընթացի՝ հայկական իրականության վրա ազդելու խնդրի մասին։
–Մենք այցելեցինք տասներկու տեղամասեր։ Էական խախտում մեզ չներկայացրին։ Խախտումները հիմնականում կապված էին քվեախցիկների հետ. դժվար էր ասել, որ գաղտնիությունը հարյուր տոկոսով ապահովել էին։ Այն տեղամասերում, որտեղ մենք եղանք, ընտրողի իրավունք ունեցողների մոտ քառասունյոթ տոկոսն ընտրեց, ու առաջին տեղում էին կոմունիստները, հետո՝ «Արդար Ռուսաստանը», երրորդում՝ իշխանական «Միացյալ Ռուսաստանը», չորրորդում՝ «Յաբլոկո»–ն, հինգերորդում՝ Վլադիմիր Ժիրինովսկու կուսակցությունը։ Որտեղ մենք այցելեցինք, ամեն ինչ ընդհանուր առմամբ շատ հանգիստ էր ընթանում,– ասել է Դավթյանը՝ հավելելով, որ այդ ընտրությունները մեծ մասամբ արտացոլում էին Ռուսաստանի ժողովրդի կամքը։
Խոսելով ռուսաստանյան ընտրությունների՝ հայ իրականության վրա անդրադարձի մասին՝ Դավթյանը նշել է, որ ընտրությունների արդյունքների ու դրանց ազդեցության մասին կարելի է խոսել այն բանից հետո, երբ համապատասխանաբար կձևավորվի ՌԴ գործադիր իշխանությունը.
–Իհարկե, վերլուծության լուրջ թեմա կա, որովհետև իշխող «Միացյալ Ռուսաստանը» նախորդ ընտրությունների համեմատ 15 տոկոս ձայն կորցրեց, իսկ կոմունիստները գրեթե կրկնապատկեցին իրենց հավաքած ձայները։ Ազդեցության մասին կարող ենք խոսել այն բանից հետո, երբ պարզվի՝ ինչ տիպի գործադիր կառավարություն է ձևավորվում ՌԴ–ում, ինչ փոփոխություններ կկատարի այդ երկիրն իր արտաքին քաղաքականության մեջ և այլն։ Միայն սրանից հետո մենք կկարողանանք ավելի առարկայական խոսել հնարավոր ազդեցությունների մասին։ Բայց պրոյեկտել սա մեր իրականությանն ու հետևություններ անել ճիշտ չէ, որովհետև բավական տարբեր են իրավիճակները ՌԴ–ում ու ՀՀ–ում։

7or.am