Փաշինյանը բացասական վերաբերմունք ունի այն հենասյուների նկատմամբ, որոնք պահում են հայ ազգը․ Վիկտոր Նադեին-Ռաևսկի (տեսանյութ)
Արևելագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցը կրկին ուսումնասիրելու անհրաժեշտության մասին։
«Փաշինյանը վաղուց էր նման անհեթեթություններ ասում: Առաջին անգամ նա դեռ իր թերթում հրապարակավ արտահայտվեց այն մասին, թե անիծում է իր նախնիներին այն բանի համար, որ նրանց պահվածքը հանգեցրել է ցեղասպանությունների` նկատի ունենալով հայերի ինքնակառավարման օգտին հանդես գալը և այլն։ Այո, եղել են բողոքի ցույցեր հայերի կողմից, քանի որ Օսմանյան կայսրությունում տիրող իրավիճակը զզվելի էր ոչ մուսուլմանների համար։ Քրիստոնյաներին ճնշել են բոլոր առումներով:
Պատմական փաստերը հայտնի են: Ցեղասպանության փաստերի վերաբերյալ հսկայական քանակությամբ փաստաթղթեր կան։ Փաշինյանը մի աննորմալ գաղափար ունի, որ եթե նա հրաժարվի Ցեղասպանությունից, ապա կարելի է հաշտվել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ակտիվորեն առևտուր անել, ընդհանուր առմամբ ապաշրջափակել Հայաստանը։ Նա բացասական վերաբերմունք ունի այն հիմնասյուների նկատմամբ, որոնք պահում են հայ ազգը։
Նա դեպի Արևմուտք կողմնորոշման կողմնակից է, ցանկանում է անդամակցել ՆԱՏՕ-ին, Եվրամիությանը, իսկ ՀԱՊԿ-ը նրան չի բավարարում։ Նա Ռուսաստանին մեղադրում է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանի պարտության մեջ, բայց չէ որ նա ինքը թույլ չտվեց, որ իր բանակը հատի Ղարաբաղի սահմանը։ Մինչ ղարաբաղյան բանակը արյունահոսում էր, 40 հազար հայ զինվոր մնացել էր Ղարաբաղի սահմաններից դուրս»,-ասել է Նադեին-Ռաևսկին։
Փորձագետը նաև նշել է, որ թուրք հասարակությունում քաղաքացիական խիզախության պակաս կա այդ հանցագործությունը դատապարտելու համար։
«Թուրքիան ընդհանրապես հերքում է Հայոց ցեղասպանության փաստը, թեև դրանք բոլորովին անհիմն և չափազանց հիմար գործողություններ են։ Այդ հանցագործությունը դատապարտելու համար անհրաժեշտ է քաղաքացիական խիզախություն, որը ժամանակակից թուրքական հասարակությունում դեռևս բացակայում է»,-եզրափակել է Նադեին-Ռաևսկին: