Տնտեսական

07.12.2011 14:54


«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների սակագները 2012 թվականին կնվազեն մոտ 9%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ բեռնափոխադրումների սակագները 2012 թվականին կնվազեն մոտ 9%-ով

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլլինի հրամանով հաստատված է Ընկերության Սակագնային քաղաքականությունը 2012 թվականի համար, որը մշակված է 2012 թվականի ԱՊՀ երկրների երկաթուղիների միջազգային բեռնափոխադրումների Սակագնային քաղաքականության հիման վրա: ՀԿԵ Սակագնային քաղաքականության համաձայն, բեռնափոխադրման սակագները 2012 թվականին կկրճատվեն միջինում 9%-ով:

2012 թվականի «ՀԿԵ» ՓԲԸ Սակագնային քաղաքականությունը, ինչպես նաև 2009-2011 թթ. քաղաքականությունը, ուղղված է լինելու Հայաստանի տնտեսության խթանմանը ճգնաժամի պայմաններում, փոխադրումների ներքին շուկայի զարգացմանը, երկաթուղային բեռնափոխադրումների մրցունակության բարձրացմանը և Ընկերության տնտեսության նկատմամբ հավասարակշռված մոտեցմանը:

«ՀԿԵ» ՓԲԸ սակագների ձեվավորման համար հիմք են հանդիսանում ԱՊՀ երկրների Սակագնային համաձայնագրի դրույթները, Հայաստանի տնտեսական հիմնական ցուցանիշները և կանխատեսումները, արդյունաբերության զարգացման հեռանկարները, ինչպես նաև Ընկերության Տնօրենների խորհրդի կողմից հաստատվող բյուջետային ցուցանիշները:

Փաստաթղթի համաձայն՝ 2012 թվականի հունվարի 1-ից մինչեվ մարտի 31-ը ներառյալ  միջազգային բեռնափոխադրումների ժամանակ կիրառվելու է շվեյցարական ֆրանկ - ԱՄՆ դոլար հաշվարկման գործակից՝ 0,81 չափով և շվեյցարական ֆրանկ – եվրո հաշվարկման գործակից՝ 1,22 չափով:

Միեվնույն ժամանակ, 2012 թվականի առաջին եռամսյակում՝ միջազգային հաղորդակցությունում փոխադրման սակագնի հաշվարկման ժամանակ կգործեն հետեվյալ շտկման գործակիցները՝

Այս խորագրի վերջին նյութերը