Լրահոս

07.12.2011 13:22


Հոգեհանգիստ և մեծ քայլերթ Օձունում` ի հիշատակ երկրաշարժի զոհերի

Այսօր` դեկտեմբերի 7-ին, առավոտյան ժամը 11:41-ին Օձունի Սբ. Աստվածածում հնչեց 23 զանգ` ի հիշատակ տասնյակ հազարավոր անմեղ կյանքեր խլած ավերիչ երկրաշարժի 23-ամյակի, ինչից հետո եկեղեցում կատարվեց հոգեհանգստյան արարողություն:

Այնուհետև Օձունում տեղի է ունեցել մեծ քայլերթ` ի հիշատակ երկրաշարժի անմեղ զոհերի: Քայլերթին մասնակցել է մոտ 3500 մարդ: Նրանք ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել երկրաշարժի զոհերին նվիրված խաչքարի մոտ:

Այս խորագրի վերջին նյութերը