Լրահոս

26.01.2025 15:58


Հրդեհ է բռնկվել Չարբախի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Չարբախի շենքերից մեկում․ բնակիչներին տարհանել են (տեսանյութ)

Հրդեհ է բռնկվել Երևանի Շիրակի փողոցի շենքերից մեկի առաջին հարկի բնակարաններից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հրդեհի մասին ահազանգ է ստացել ժամը 13:40-ին։ Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է, այնուհետև մարվել է մոտ 14։20-ն։

Տեսանյութում երևում է, թե ինչպես են փրկարարները տարհանում նաև երկրորդ հարկի բնակիչներին։

Այս խորագրի վերջին նյութերը