Ես և Պուտինն ապշած էինք, հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի, պատասխանեց՝ ո՛չ. Լուկաշենկոն՝ ԼՂ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին (տեսանյութ)
Պատերազմի (Արցախյան-խմբ.) ու հետևանքների համար մեղավոր է ՀՀ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանն ինքն իր հայտարարություններում ընդունել է Ադրբեջանի տարածքային պահանջները, երբ կարող էր դա չանել, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:
«Փաշինյանն ինքն է հրաժարվել Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Ալիևը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր: Ո՞վ չի օգտվի: Ի՞նչ կապ ունեմ ես այստեղ, հարցը ես կամ Բելառուսը չեմ։ Նրանք որոշեցին կրակել իմ ուղղությամբ, բայց գիտեք, թե ում էին ուզում՝ գնդակը դիպչեր, ո՞ւմ հասկանալի չէ դա»,-ասել է Լուկաշենկոն։
Նա հավելել է, որ Փաշինյանի հայտարարությունը լսելուց անմիջապես հետո ապշահար զանգել է ՌԴ նախագահ Պուտինին ու տարակուսել, թե ինչու նման բան հայտարարեց Փաշինյանը։ Ասում է՝ Պուտինն ինքն էլ էր ապշած։
Լուկաշենկոն ընդգծել է, որ միշտ լավ է վերաբերվել և վերաբերվում Հայաստանին և հայ ժողովրդին:
***
Հայաստանի իշխանությունները Եվրամիության հետ վտանգավոր սիրախաղ են սկսել, ինչը կարող է կործանել Հայաստանը։ Նախագահական ընտրություններում քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ խոսելով Հայաստանի հետ հարաբերությունների մասին։ Նա շեշտել է, որ այսօր Հայաստանն այսօր խնդիրներ ունի մի կողմից Արևելքի, մյուս կողմից՝ Արևմուտքի հետ, փորձում է Ռուսաստանին էլ իր դեմ տրամադրել։
«Ոչ մեծ բնակչությամբ, փոքր տարածքով, թեպետ պետությունները տարածքով չեն գնահատվում․․․ Հայաստանն իրեն շրջապատել է թշնամիներով։ Ահա, ԵՄ-ն կսկսի նրան ինչ-որ բանով օգնել... Հանգստացրեք նրան, նա կոչնչացնի երկիրը։ Չի կարելի Կովկասում պատերազմ թույլ տալ։ Հայաստանը հրաշալի երկիր է, խելացի, կրթված ժողովուրդ»,-ասել է նա և առաջարկել որպես օրինակ դիտարկել այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում և Վրաստանում։