Լրահոս

07.12.2011 13:33


Փորձագետ. «Նախատոնական օրերին ձվի շուկայում խուճապ չի լինի »

Շուկայական մարկետինգի փորձագետ Մանասե Եփրեմյանը և Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը այսօրվա ասուլիսում խոսել են շուկայում հավի մսի և ձվի պահանջարկի հնարավոր նախատոնական խուճապի մասին։

– Մոտավորապես հինգ միլիոն հավկիթ պահեստավորվել է։ Սա եթե խուճապ լինի՝ դրա համար է։ Բայց կարծում եմ խուճապ չի լինի,– նշել է Մանասե Եփրեմյանը։

Անդրադառնալով ձվի ներմուծման ու արտադրման շահավետության հարաբերակցությանը՝  Եփրեմյանը նշել է, որ շահավետությունը կապված է  հավի կեր արտադրելու քանակի հետ։

Ըստ բանախոսի՝ տնտեսական մրցակցության հանձնաժողովը «դիտավորությամբ» է աշխատում. հանձնաժողովը ցուցակից ուղղակի հանել է մեկ ընկերության ու փորձել ընդգծել մյուսների գերիշխանությունը ոլորտում։ Թե որ ընկերության մասին է խոսքը Եփրեմյանը, սակայն, չասաց։

Հարցին՝ արդյո՞ք տնտեսական մրցակցության հանձնաժողովը քաղաքական ենթատեքստ չունի, Եփրեմյանը պատասխանել է.

– Տնտեսական հանձնաժողովն, ըստ սահմանման,  ունի քաղաքական ենթաթեկստ։ Այն կփոխի իր բնույթը, եթե սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություն լինի.  ոչ թե «քաղաքացին աշխատանքի իրավունք ունի», այլ «քաղաքացին ապահովագրված է աշխատանքով»։

Խոսելով հավի մսի մասին՝ Վազգեն Սաֆարյանը բերել է վիճակագրական տվյալներ, ըստ որի  ամսեկան քառասուն հազար տոննայի պահանջարկ ունենք, տաս հազարը արտադրվում է Հայաստանում, երեսուն հազարը ներմուծվում է։

–Եթե սադրիչ խուճապային հայտարարություններ չլինեն՝ ոչ մի ձվի ճգնաժամ էլ չի լինի,– ընդգծել է Սաֆարյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը