ՀՅԴ–ն պետբյուջեի քվեարկությանը նույնպես չէր մասնակցելու
–Օգտագործելով փոքրամասնության ազդելու այս պահին ընձեռված հնարավորությունը, մենք դրանից լիարժեք օգտվեցինք,–«7օր»–ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում տապալված քվեարկություններին։
Նա ընդգծել է, որ ինչպես մնացած բոլոր օրինագծերի, այնպես էլ 2012թ. պետական բյուջեի նախագծի քվեարկությանը ՀՅԴ–ն չէր մասնակցելու։
–Իրենք դա հասկանալով՝ քվեարկությունները տեղափոխեցին վաղը։ Բյուջեի չընդունման դեպքում կսկսվեր պրոցես, իրենք անպայման կփորձեին արտահերթով կամ այլ եղանակ գտնել, որպեսզի դա վերանայվի,–ասել է Ա. Ռուստամյանը,–եթե բյուջեն չի ընդունվում, դրա համար նախատեսված է ընթացակարգ, որ հաջորդ տարին վերջին եռամսյակի ցուցանիշներով կառավարությունն իրավունք ունի շարունակել։Այսինքն, անհապաղ հեռացման կամ անվստահության պահ չի առաջանում, ամեն դեպքում սա շատ լուրջ իրավիճակ կառաջացներ։
ՀՅԴ–ն պետբյուջեի քվեարկությանը նույնպես չէր մասնակցելու
–Օգտագործելով փոքրամասնության ազդելու այս պահին ընձեռված հնարավորությունը, մենք դրանից լիարժեք օգտվեցինք,–«7օր»–ի հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով այսօր խորհրդարանում տապալված քվեարկություններին։
Նա ընդգծել է, որ ինչպես մնացած բոլոր օրինագծերի, այնպես էլ 2012թ. պետական բյուջեի նախագծի քվեարկությանը ՀՅԴ–ն չէր մասնակցելու։
–Իրենք դա հասկանալով՝ քվեարկությունները տեղափոխեցին վաղը։ Բյուջեի չընդունման դեպքում կսկսվեր պրոցես, իրենք անպայման կփորձեին արտահերթով կամ այլ եղանակ գտնել, որպեսզի դա վերանայվի,–ասել է Ա. Ռուստամյանը,–եթե բյուջեն չի ընդունվում, դրա համար նախատեսված է ընթացակարգ, որ հաջորդ տարին վերջին եռամսյակի ցուցանիշներով կառավարությունն իրավունք ունի շարունակել։ Այսինքն, անհապաղ հեռացման կամ անվստահության պահ չի առաջանում, ամեն դեպքում սա շատ լուրջ իրավիճակ կառաջացներ։
7or.am