Լրահոս

07.12.2011 12:19


Ձայները չէին բավականցնում, քվեարկությունները հետաձգվեցին վաղը

Ձայները չէին բավականցնում, քվեարկությունները հետաձգվեցին վաղը

Խորհրդարանն իր աշխատանքները սկսելուց առաջ մեկ րոպե լռությամբ հարգել է Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը։

Այնուհետև, ինչպես միշտ, սկսել են նախորդ օրը քննարկված օրինագծերի քվեարկությունները։

«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը վարման կարգի վերաբերյալ ձայնի իրավունք է խնդրել և ընդգծել, որ թեև դահլիճում 68 պատգամավոր է ներկա, սակայն գրանցվել են  գրանցվել են 74–ը։ ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանին այս դիտարկումը վրդովեցրել է, ով պնդել է՝ ուրեմն գրանցվել, դուրս են եկել։

Սակայն, երբ«ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին նախագծին ՀՅԴ խմբակցությունը հրաժարվել է մասնակցել, այն բավարար ձայների բացակայության պատճառով չի ընդունվել։ Այս օրենքով պետք է բարձրացվեին դատավոևրների և դատախազների աշխատավարձերը, սակայն ՀՅԴ–ն պահանջում է, որ կառավարությունը միասնական աշխատավարձի քաղաքականություն ներկայացնի։

Այս օրենքը տապալվելուց անմիջապես հետո ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արեգ Ղուկասյանն առաջարկել է քվեարկությունները հետաձգել վաղը, քանի որ այսօր պատգամավորներից շատերը բացակայում են նիստից՝ աղետի գոտում գտնվելու պատճառով։ Սամվել Բալասանյանը համաձայնել է այդ առաջարկին։

Հատկանշական է, որ այսօր քվեարկության պետք է դրվեր նաև 2012թ. պետական բյուջեի նախագիծը։ Եվ եթե, ինչպես նախորդ օրինագծի դեպքում, օրինակ ՀՅԴ–ն չմասնակցեր քվեարկությանը, ապա բյուջեն ևս խորհրդարանը չէր կարողանա ընդունել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը