Լրահոս

07.12.2011 09:59


Շևչենկոյի անվան դպրոցն «ավերակի կույտ» է. ահազանգ

Շևչենկոյի անվան դպրոցն «ավերակի կույտ» է. ահազանգ

«Ավագ Դպրոց» հասարակական կազմակերպությունն ու ծնողները և ուսուցիչներն ահազանգում են, որ Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցն «ավերակի կույտ» է։ Նրանց նամակում ասված է.

«Շևչենկոյի անվան թիվ 42 ավագ դպրոցում այս վերջին օրերին սարսափելի ցուրտ է: Երեխաների թիվը մոտ 400-ից հասել է 300-ի: Ոմանք չեն գալիս դպրոց, ոմանք ուշ են գալիս, իսկ ոմանք էլ գալիս են շուտ և հիվանդանում են: Ովքեր որ չեն գալիս, նրանք բացակա են ստանում, չգիտես թե ինչի համար: Դպրոցում ցուրտ է, ինչի՞ պիտի աշակերտը հիվանդ գա դպրոց և ավելի բարդանա իր հիվանդությունը, և եթե դպրոցի ջերմաստիճանը դասարաններում չի գերազանցում 10 աստիճանը, ապա ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Դպրոցի տնօրինությունը իրավունք չունի աշակերտներին բացակա դնել, եթե չի կարողանում բարձր ջերմություն ապահովել դպրոցում: Պատուհանները ցելաֆոնապատ են, բայց, քանի որ կան ճեղքվածքներ, կոտրված ապակիներ ու դռներ, դա էլ չի օգնում: Ցուրտը, քամին մտնում են դպրոց և ցրտահարում ու սառնամանիքի վերածում դպրոցը: Ջերմաստիճանը նույնիսկ իջել է մինչև 4 աստիճան: Դպրոցն էլ գտնվում է անմխիթար վիճակում: Չորս կողմն ավերակներ են, քանդված պատեր ու հատակ, քանդված աստիճաններ, կոտրված դռներ ու պատուհաններ: Մեկ խոսքով ասած «ավերակի կույտ» է:Կենտրոն համայնքի միակ դպրոցն է, որ գտնվում է այս վիճակում»:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը