Լրահոս

07.12.2011 09:53


ՀՊԱԿ. «Չծառայածների ՀՀԿ-ական շքերթի մասին»

- Ուսադիր կրելն ու հայրենիքին ծառայելը

իսկական տղամարդու գործ է:

Ս. Սարգսյան -27.01.11թ.

Երեկ, պառլամենտի  փոխխոսնակ ընտրանշանակվեց   զինծառայություն  չանցած  հերթական  ՀՀԿ-ականը:

Պետական  բարձրագույն  պաշտոնները  զինծառայություն  չանցածների, այսինքն, ըստ  ՀՀԿ  ղեկավարի՝  «ոչ  իսկական տղամարդկանց» կողմից  համատարած  զբաղեցնելն, այն  էլ՝ այդ  խնդրով  հասարակության  ակնհայտ  դժգոհության  պայմաններում, արդեն, պատահական  չի  կարող  ընկալվել:

Իսկ  այս  դեպքի  առանձնահատկությունը  կայանում  է նրանում, որ, հիշյալ անձի  կենսագրությունից  չի   հասկացվում, անգամ, տարեկետման իրավունք  ստանալու  օրենսդրական անհրաժեշտությունը, եթե, անգամ, այն  ունեցել  է:

Քանի  որ «Զինապարտության  մասին» օրենքի  30-րդ  հոդվածը  հայաստանցիներիս  իրավունք  է տալիս  տեղեկանալու  պաշտոնատար անձանց զինվորական ծառայություն  չանցնելու  պատճառների  մասին, նորից  դիմում  ենք  Պաշտպանության նախարարին,    ԱԺ փոխխոսնակ  դարձած  անձի  առնչությամբ,  համապատասխան տեղեկատվություն  տալու առաջարկությամբ:

Իսկ, սահմանադրական կարգի  խախտումով  ԱԺ  խոսնակի  այսօրվա «ընտրության» առնչությամբ, արդեն  դիմել  ենք  ՀՀ  Նախագահին, հիմք  ընդունելով  ՀՀ  Սահմանադրության   49-րդ  հոդվածով սահմանված դրույթները...գուցե վերականգնվի՞ խախտված կարգը:

Հայաստանի  Պառլամենտարիզմի  Կենտրոն   /ՀՊԱԿ/

Այս խորագրի վերջին նյութերը