Կարծիք

18.01.2025 12:42


Դիտահորերի աղմուկը խաթարել է Թումանյան 40 շենքի բնակիչների կյանքը, այն վերածելով իրական դժոխքի (տեսանյութ)

Դիտահորերի աղմուկը խաթարել է Թումանյան 40 շենքի բնակիչների կյանքը, այն վերածելով իրական դժոխքի (տեսանյութ)

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դիմում-ահազանգ է ստացել Թումանյան փողոցի 40 շենքի մի խումբ բնակիչներից, որտեղ նրանք նշում են, որ հարակից փոխված ու նոր տեղադրված դիտահորերի կափարիչների աղմկոտ ձայնի հետ կապված դիմում են ներկայացրել քաղաքապետարան, որտեղից իրենց պատասխանել են, որ դիտահորերի պատասխանատուն «Վեոլիա ջուր» ընկերությունն է։ Վերջինս էլ պատասխանել և վստահեցրել է, որ դիտահորերը պատկանում են համայնքին և պատասխանատվություն կրում է քաղաքային իշխանությունը։ Հավելեմ նաև, որ շինաշխատանքները կատարել է ԱԱԲ Քոնսթրաքշն ՍՊԸ-ն իսկ Շի բարեկարգման վարչությունը ընդունել է կատարված աշխատանքները։ Մինչդեռ անհրաժեշտ էր տեխհսկողություն իրականացնել և վերացնել առկա թերությունները։

Խնդիրն այն է, որ քաղաքացիները ողջ օրը այդ աղմուկից արդեն սթրեսի են ենթարկվում, իսկ գիշերը քնել ոչ մի կերպ չեն կարողանում դիտահորերի կափարիչների աղմուկը այլևս անտանելի է, ուստի ես գործընկերոջս հետ օրինակ ծառայեցի, որպեսզի պատասխանատու այրերը հնարավորինս շուտ լուծեն տուգանքի ու թալանի մատերիալ դարձած քաղաքացիներին անհանգստացնող խնդիրները, որոնք առաջացել են հենց իրենց անփույթ և անպատասխանատու աշխատանքի հետևանքով։

Մանրամասները` տեսանյութում։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը