Լրահոս

06.12.2011 20:56


Սամվել Նիկոյանը՝ Հովիկ Աբրահամյանի, Էդուարդ Շարմազանովը՝ Սամվել Նիկոյանի աթոռին

Սամվել Նիկոյանը՝ Հովիկ Աբրահամյանի, Էդուարդ Շարմազանովը՝ Սամվել Նիկոյանի աթոռին

Քիչ առաջ 92 կողմ, 6 դեմ ձայների հարաբերակցությամբ ՀՀ ԱԺ փոխնախագահ է ընտրվել Էդուարդ Շարմազանովը։ Նույն պաշտոնի համար «Ժառանգությունն» առաջադրել էր Արմեն Մարտիրոսյանի թեկնածությունը։ Փակ, գաղտնի քվեարկությանը մասնակցած 98 պատգամավորներից նրա օգտին իր ձայնը տվել է 6 պատգամավոր։

Շարմազանովը շնորհակալություն է հայտնել վստահության համար, խոստացել, որ այս հինգ ամսիների ընթացքում կաշխատի այնպես, ինչպես նախկինում էր աշխատում  և ծափողջյունների ներքո զբաղեցրել ԱԺ–ի փոխնախագահի տեղը։ Այդ տեղն ընդամենը ժամեր առաջ է ազատվել՝ Սամվել Նիկոյանի՝ ԱԺ նախագահ ընտրվելուց հետո։

Շարմազանովի՝ ԱԺ փոխնախագահի աթոռին նստելուց հետո, Ս. Նիկոյանը դահլիճում ներկա պատգամավորներին հարցրել է.

Ո՞նց ա, լա՞վ ենք նայվում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը