«Ժառանգության» արձագանքը Արմեն Մարտիրոսյան–Առաքել Մովսիսյան միջադեպի վերաբերյալ
ԱԺ հայտարարությունների ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը ամբիոնից արձագանքել է նոյեմբերի 30–ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Ժառանգության» պատգամավոր Արմեն Մարտիրոսյանի և ՀՀԿ–ական Առաքել Մովսիսյանի (Շմայս) միջև տեղի ունեցած միջադեպին։ Մեջբերելով Ա. Մովսիսյանի կուսակից գործընկերների պարզաբանումները, թե ուրիշ խորհրդարաններում ավելի լուրջ հետևանքներ ունեցող երևույթներ են լինում՝ Ա. Բախշյանն ասել է.
–Կարծես թե 1999թ. հոկտեմբերի 27–ի մեր պետության գլխատումը հենց այս դահլիճում չի եղել։
Նա նշել է՝ եթե տարբեր պետությունների խորհրդարաններում նման երևույթներ կարող են լինել որևէ հարցի շուրջ տարակարծության կամ խիստ սկզբունքային վեճի հետևանքով, ապա մեզ մոտ այն կարող է ծագել ընդամենը այն պատճառով, որ որոշ պատգամավորների բերում են ընդամենը կոճակ սեղմելու համար։
–Որևէ օրինագծի կամ համաձայնագրի քննարկում իրենց համար մանկապարտեզ է հիշեցնում, որովհետև մանկապարտեզից այն կողմ կրթություն երևի չեն ստացել։ Մինչդեռ մեր ելույթներն ունակ են հասկանալ նրանք, ովքեր առնվազն ունակ են բարդ ստորադասական նախադասություն կազմել,–ասել է Ա. Բախշյանը։

7or.am