2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը
2009 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 103.1 եւ 90.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով' 15.6%-ով, ծախսերի գծով' 17.2%-ով:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պետական բյուջեի եկամուտները նվազել են 9.7%-ով կամ 14.9 մլրդ դրամով: Այն պայմանավորված է հարկերի ու տուրքերի նվազմամբ, որը կազմել է 16.7% կամ 21.4 մլրդ դրամ: Նույն ժամանակահատվածում պարտադիր սոցիալական ապահովության վճարները եւ այլ եկամուտներն աճել են համապատասխանաբար 251.2 մլն դրամով (1.2%-ով) և 3.7 մլրդ դրամով (68.6%-ով): Պաշտոնական դրամաշնորհները կազմել են ավելի քան 2.5 մլրդ դրամ' նախորդ տարվա 18.5 մլն դրամի դիմաց:
Պետական բյուջեի եկամուտների 76.3%-ը ձեւավորվել է հարկերի եւ տուրքերի, 15.4%-ը' պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.6%-ը' այլ եկամուտների եւ 1.8%-ը' պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 18-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաեւ պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 3.6 մլրդ դրամ' նախորդ տարվա 3.1 մլրդ դրամի դիմաց:
2009 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 106.6 մլրդ դրամի հարկեր ու տուրքեր' 103.6%-ով ապահովելով եռամսյակային ճշտված ծրագիրը և 14.6%-ով' տարեկան ծրագիրը:
Հարկերի ու տուրքերի 47.9%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին: Այն կազմել է ավելի քան 51 մլրդ դրամ եւ 20.1%-ով կամ 12.9 մլրդ դրամով զիջել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 33.6 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 17.4 մլրդ դրամը' ապրանքների եւ ծառայությունների ներքին շրջանառությունից: Ընդ որում, նվազել են եւ՛ ներմուծումից, եւ՛ ներքին շրջանառությունից ստացվող գումարները:
Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.7%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին՝ կազմելով շուրջ 9.3 մլրդ դրամ: Մասնավորապես' հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 6.3 մլրդ դրամ, որից ավելի քան 2.8 մլրդ դրամը' բենզինի եւ դիզելային վառելիքի, 2.6 մլրդ դրամը՝ ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 3 մլրդ դրամ, որից 1.8 մլրդ դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկը նվազել է 7.6%-ով կամ 759.2 մլն դրամով: Ընդ որում, նվազել են եւ՛ հանրապետություն ներմուծված, եւ՛ հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված գումարները:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 14.9%‑ն ապահովվել է շահութահարկի հաշվին՝ կազմելով ավելի քան 15.9 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերը նվազել են 20.8%-ով կամ 4.2 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ոչ պետական ձեռնարկությունների եւ ոչ ռեզիդենտների կողմից վճարված շահութահարկի նվազմամբ:
2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է շուրջ 12 մլրդ դրամ' ապահովելով հարկերի ու տուրքերի 11.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 11.4%-ով կամ 1.2 մլրդ դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքը կազմել է ավելի քան 6.3 մլրդ դրամ՝ 0.8%-ով կամ 53.5 մլն դրամով զիջելով 2008 թվականի ցուցանիշը եւ ապահովելով պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 5.9 %-ը:
Պետական տուրքի գծով պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 4 մլրդ դրամ կամ առաջին եռամսյակում ծրագրված մուտքերի 83%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 16.4%-ով կամ 784.3 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, լիցենզավորման եւ պետական գրանցման համար գանձվող տուրքերի նվազմամբ:
Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները կազմել են շուրջ 5.2 մլրդ դրամ' 24.5%-ով կամ 1 մլրդ դրամով գերազանցելով 2008 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման, տրանսպորտային միջոցների գազալցման, դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման եւ խաղատների գործունեության, առեւտրի իրականացման վայր կազմակերպելու եւ hանրային սննդի ոլորտում գործունեության իրականացման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:
Պարզեցված հարկից պետական բյուջե է մուտքագրվել 371 մլն դրամ, որը 79.4%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը' պայմանավորված 2009 թվականի հունվարի 1‑ից «Պարզեցված հարկի մասին» ՀՀ օրենքի գործողության դադարեցմամբ:
2009 թվականի հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 1.1 մլրդ դրամ բնօգտագործման եւ բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերը նվազել են 47.8%-ով կամ 991.4 մլն դրամով' հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների նվազմամբ:
2009 թվականի առաջին եռամսյակում այլ հարկերից պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 1.5 մլրդ դրամ: Մասնավորապես' 105.6 մլն դրամ է կազմել «Կոնցեսիայի մասին« ՀՀ օրենքով սահմանված կոնցեսիոն վճարը, 551.8 մլն դրամ' ճանապարհային վճարները, 254.9 մլն դրամ' հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարները, 298.8 մլն դրամ' հարկային օրենսդրությունը խախտելու համար «Հարկերի մասին» ՀՀ օրենքով սահմանված տույժերն ու տուգանքները եւ 265.6 մլն դրամ' ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նյութական խրախուսման ֆոնդի եկամուտները: Նախորդ տարվա համեմատ այլ հարկերը նվազել են 63.7%-ով կամ 2.6 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է 2008 թվականի նույն ժամանակահատվածում «Կոնցեսիայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ռոյալթիի վճարումներով:
Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են ավելի քան 21.5 մլրդ դրամ եւ եռամսյակային ծրագիրն ապահովել 98.8%-ով: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 1.2%-ով կամ 251.2 մլն դրամով:
Հաշվետու ժամանակահատվածում ստացվել են ավելի քան 2.5 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ եւ 101.3%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: Նշված գումարից շուրջ 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարեւանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, 1.2 մլրդ դրամը' Եվրամիության պարենային ծրագրի շրջանակներում, իսկ 67.5 մլն դրամը մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին' նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար:
Պետական բյուջեի այլ եկամուտները 2009 թվականի առաջին եռամսյակում կազմել են շուրջ 9.2 մլրդ դրամ և 108.2%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: Ծրագրվածից ավելի մուտքերն ապահովվել են հիմնականում բանկերում եւ այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից եւ դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների գծով' նախատեսված 655.5 մլն դրամի դիմաց ստացվել է 980.6 մլն դրամ, իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի գծով' նախատեսված շուրջ 1.2 մլրդ դրամի դիմաց ստացվել է 1.35 մլրդ դրամ, եւ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ծախսերի նկատմամբ եկամուտների գերազանցումից մուտքերի գծով' նախատեսված 60 մլն դրամի դիմաց ստացվել է 214.4 մլն դրամ: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 68.6%-ով կամ 3.7 մլրդ դրամով, որը հիմնականում պայմանավորված է ՀՀ շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման 3-րդ օպերատորի մրցույթի հաղթողի կողմից կատարված վճարումներով, ռադիոհաճախականության օգտագործման վճարի, պետական հիմնարկների արտաբյուջետային մուտքերի, ինչպես նաեւ իրավախախտումների համար գործադիր, դատական մարմինների կողմից կիրառվող պատժամիջոցներից մուտքերի աճով:
2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 153.4 մլրդ դրամ ծախսեր, որից 2.2 մլրդ դրամը' պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես' 147.7 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 5.7 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 10.4%-ով կամ 14.4 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների եւ նպաստների, ծառայությունների ձեռքբերման եւ աշխատավարձի ծախսերի աճով:
Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 147.7 մլրդ դրամ' 91.9%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Ընթացիկ ծախսերից 13.9 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 963.9 մլն դրամ' պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնց առաջին եռամսյակի կատարողականը կազմել է համապատասխանաբար 89.1% եւ 85.3%: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերը համապատասխանաբար 20.9%-ով եւ 7.4%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշները: Ծառայությունների եւ ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է 27.8 մլրդ դրամ' 12.1%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովել 89.4% կատարողական: Հաշվետու ժամանակահատվածում 3.5 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը' կազմելով եռամսյակային ծրագրի 98.9%-ը: Մասնավորապես' 2.8 մլրդ դրամ տրամադրվել է ներքին, 700.5 մլն դրամ՝ արտաքին պարտքի սպասարկմանը: 2008 թվականի առաջին եռամսյակի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 20.5%-ով կամ 602.7 մլն դրամով, որը պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով: Պետական բյուջեից տրամադրված սուբսիդիաների գումարը կազմել է 3.7 մլրդ դրամ, որը 7%-ով զիջել է նախորդ տարվա նույն ցուցանիշը եւ ապահովել 87.2% կատարողական: 2009 թվականի առաջին եռամսյակի պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 11.6%-ը կամ շուրջ 17.1 մլրդ դրամ կազմել են դրամաշնորհները, որից 6.9 մլրդ դրամը (նախատեսվածի 100%‑ը) տրամադրվել է համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաների ֆինանսավորմանը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրը կատարվել է 97.4%-ով:
Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 37.7%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին եւ կենսաթոշակներին, որոնք կազմել են 55.7 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 94.8%-ը: Մասնավորապես' 43.2 մլրդ դրամ է տրամադրվել կենսաթոշակներին, 12.5 մլրդ դրամ' նպաստներին: 2008 թվականի առաջին եռամսյակի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 12.1%-ով, իսկ նպաստներինը' 11.6%-ով:
2009 թվականի հունվար-մարտ ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 5.7 մլրդ դրամ, որից շուրջ 7.5 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը եւ 1.8 մլրդ դրամ' ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը նվազել են 13.6%-ով կամ 1.2 մլրդ դրամով, իսկ ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերը' 50.7%-ով կամ 1.8 մլրդ դրամով:
2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեն (առանց արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող վարկային ծրագրերի գծով միջոցների ներհոսքի) կատարվել է 13.6 մլրդ դրամ պակասուրդով' նախատեսված ավելի քան 33.1 մլրդ-ի դիմաց: Ընդ որում, ներքին աղբյուրներից ներգրավվել է շուրջ 23.5 մլրդ դրամ կամ նախատեսվածի 54.9%-ը' նախորդ տարվա 14.8 մլրդ դրամ հավելուրդի դիմաց, իսկ արտաքին աղբյուրների գծով արձանագրվել է 9.9 մլրդ դրամ հավելուրդ կամ նախատեսվածի 102.5%-ը' նախորդ տարվա 1 մլրդ դրամի դիմաց: Ներքին աղբյուրներից պակաս ֆինանսավորման պատճառը բյուջետային միջոցների տարեսկզբի մնացորդից պակաս օգտագործումն է, որը նախատեսված 52.6 մլրդ դրամի դիմաց կազմել է 33.4 մլրդ դրամ:
Պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում -6.9 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից' արժեթղթերից զուտ մուտքերը' 102.3%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը:
Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդը ներքին ֆինանսական ակտիվների գծով ֆինանսավորվել է ավելի քան 30.4 մլրդ դրամի չափով: Ընդ որում, 3 մլրդ դրամի վարկ է տրամադրվել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, և շուրջ 33.4 մլրդ դրամի չափով օգտագործվել են ազատ բյուջետային միջոցները:
2009 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է շուրջ -9.9 մլրդ դրամ կամ նախատեսվածի 102.5%-ը: Արտաքին պարտավորությունների մարմանը հաշվետու ժամանակահատվածում ուղղվել է շուրջ 2.6 մլրդ դրամ, որից 1.8 մլրդ դրամ հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 349.5 մլն դրամ' ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, շուրջ 12.9 մլն դրամ' ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը եւ 427.5 մլն դրամ' Էլեկտրաէներգիայի հաղորդման եւ բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը: 2009 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջեից արտաքին վարկավորումը կազմել է շուրջ 7.3 մլրդ դրամ, որը տրամադրվել է ԼՂՀ-ին: Այն 35.1%-ով գերազանցել է նախորդ տարվա նույն ցուցանիշը:

Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին