Լրահոս

06.12.2011 17:07


«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ դեկտեմբերի 7-ին ժամը 08.00-ից մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 08.00-ն կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի` Նորագավիթ, Ներքին Շենգավիթ, Եռանկյունի և Գործարանային թաղամասերի, Թամանցիների, Մասիսի, Մանթաշյան,  Ֆրունզե, Ս. Սարգսյան, Սևանի, Ս. Զորավար, Մայիսի 9, Վերին Շենգավիթի 2-րդ., Մադոյան, Պատկանյան, Մուսայելյան, Կոտովսկու, Օդեսայի, Թեյշեբաինի, Գ.Նժդեհ փողոցների, Արշակունյաց պ. 38-107, Բագրատունյաց փ. 42-ից բարձր, Չեխովի փ. 1-13, Մանանդյան փ. 1-17/1, Եղբայրության փ. 1-17 հասցեների, Արցախի պող. 4-րդ նրբանցքի, Արին-Բերդի փողոցի ու նրբանցքների և հարակից  տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Այս խորագրի վերջին նյութերը