Լրահոս

06.12.2011 16:49


Արծվիկ Մինասյան. «Կամքը պետք է պարտադրվի հասարակական լայն կոնսոլիդացիայի շնորհիվ»

Արծվիկ Մինասյան. «Կամքը պետք է պարտադրվի հասարակական լայն կոնսոլիդացիայի շնորհիվ»

«Ինչպես դիմակայել հնարավոր ընտրախախտումներին» խորագրով քննարկման ընթացքում խոսելով խորհրդարանական ընտրություններից՝ ԱԺ ՀՅ Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը չի համաձայնել այն կարծիքին, թե վատ օրենքի դեպքում հնարավոր է լավ ընտրություն անցկացնել։

Նա շեշտել է, թե պետք է հավասարակշռված լինեն ընտրությունների բոլոր մասնակիցների իրավունքները։

–Եթե մեզ թվում է, թե իշխանությունը կամք կդրսևորի, ապա չարաչար սխալվում ենք,–նկատել է բանախոսը։

Նա համոզված է, որ կամքը պետք է պարտադրվի հասարակության համախմբման շնորհիվ. «Առանձին ոչ ոք չի կարող պայքարել իշխանության վարչական ռեսուրսի դեմ։ Իշխանության վերարտադրվելու ցանկության դեմ կարող ենք պայքարել հասարակական լայն կոնսոլիդացիայի ապահովման դեպքում»։

Նա խորհրդարանից դուրս գտնվող ուժերին կոչ է արել համախմբվել հենց այս գաղափարի շուրջը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը