-Ինչպե՞ս եք գնահտում մեր երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակը։
-Սոցիալական վիճակը, իհարկե, շատ վատ է։ Բոլորն էլ գիտեն, որ մեր հասարակության մոտ 85%-ը վատ վիճակում ապրող մարդիկ են, 10%-ը՝ լավ, և 5%-ն էլ՝ շատ լավ։ Այն, որ սոցիալական հավասարություն չկա, փաստ է, և դա շատ վատ է։ Ես կուզեի, որ մեզ մոտ տնտեսությունը լավանար՝ արդյունաբերությունը աշխատեր և այլն, որ հարկեր հավաքելուց չընկնեին մեքենաների պարտադիր ապահովագրման և այլնի հետևից։ Մենք հասկանում ենք, չէ՞, թե այդ բաներն ինչի համար են արվում։ Իսկ եթե արդյունաբերությունն ու տնտեսությունը չեն աշխատում, բնակչության մեծ մասը գործազուրկ է լինում։
-Այսինքն, բացասակա՞ն եք գնահատում այսօր տարվող տնտեսական քաղաքականությունը։
-Ես չեմ կարող ասել, թե սխալ քաղաքականություն է տարվում։ Հնարավոր է, որ ճիշտ քաղաքականություն է տարվում, բայց ռեսուրսներ չունենք, շրջափակված ենք, արատադրման, իրացման խնդիրն է։ Տեսնում եք, օրինակ, «Նաիրիտը», որը ամիսներով մարդկանց աշխատավարձ չի տալիս։ Այս ամենը բերում է տնտեսական ճգնաժամի։ Երբ կառավարությունը, ԱԺ-ն որոշում են կայացնում աշխատավարձերը կամ թոշակները 2,5 հազ. դրամով բարձրացնել, ծիաղելի է, չէ՞։ Պատկերացնո՞ւմ եք՝ տարեկան 2,5 հազ. դրամով է աշխատավարձը բարձրացնում։ Ես կասեի, որ սա ավելի շատ ցավալի է, քան ծիծաղելի։ Կառավարությունը եթե հնարավորություն ունենա, ավելին կանի։ Բանկերում փողը պահում են՝ ի՞նչ անեն։ Տնտեսությունը չի զարգանում։ Այստեղ կան և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներ։ Օբյեկտիվ պատճառն այն է, որ շրջափակման մեջ ենք։ Այն ժամանակ, երբ մեր հանրապետությունը Սովետական Միության քարտեզի վրա էր, մեր երկրում թեթև ու ծանր արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, քիմիական արդյունաբերությունը մեծ էր, բայց հիմա ոչ մի բան չկա, որովհետև մեր կոշիկը, տրիկոտաժը ոչ մեկին պետք չեն։
-Ի՞նչ է՝ այդ արտադրությունները կան, բայց պետք չե՞ն։
-Հիմա այնքան արտասահմանյան ավելի գեղեցիկ ու որակյալ բաներ կան, որ ոչ մեկն այն չի առնի։
-Բաց չէ՞ որ տեղական արտադրության մի քանի օրինակներ կան, որ սկսեցին, ու ստացվեց։
-Գիտե՛ք, սննդամթերքի հարցն ուրիշ է։ Մարդն ամեն օր հաց ուտում է, բայց կոշիկ առնում է մեկ կամ երկու անգամ, և ասում է, թե մի քիչ լավն առնեմ։ Իհարկե, այն ժամանակ մեզ մոտ բերում էին պարսկական թխվածքաբլիթներ, որոնք կարելի էր վառել, բայց հիմա տեղական արտադրությամբ լցվել է շուկան, և շատ որակով ու համով արտադրանք է։ Կան առաջին անհրաժեշտության ապրանքներ, օրինակ՝ քաղցրեղեն, կաթնեղեն, բայց հագուստը, օրինակ, ես երբեք չեմ գնի, որովհետև լավը չէ ու չի էլ կարող լինել, որովհետև էժան կտորներ կառնեն, որ ավելի շատ աշխատեն։
-Իսկ ներքաղաքական իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում։
-Կայուն եմ գնահատում, ու այս վիճակն ավելի լավ է, քան թե անկայունը, որ սկսում են միտինգներ անել։
-Կայո՞ւն է, թե՞ ավելի շատ լճացած կամ վակուումային։
-Դմբրած է։ Կայուն ասելով՝ այն նկատի ունեմ, որ ոչ մի շարժում, միտինգ, հեղափոխական վիճակ չկա։ Բոլոր ընտրությունների ընթացքում մոտ 6 ամիս մեր կյանքը, արդյունաբերությունն ու տնտեսությունը, ամեն ինչ կանգ են առնում, իսկ հիմա ամեն ինչ իր հունով է գնում։
-Արտաքին քաղաքականության մասի՞ն ինչ կասեք։
-Արտաքին քաղաքականությունն ինչպես եղել է այս 10-15 տարիների ընթացքում, այնպես էլ հիմա շարունակվում է։ Ես չեմ կարծում, թե վաղը Ղարաբաղի հարցը լուծվելու է։
-Ի՞նչ տվեց մեզ հայ-թրքական գործընթացը, և արդյոք արժե՞ր գնալ «ֆուտբոլային» դիվանագիտության ճանապարհով
-Ոչ մի բան էլ մեզ չտվեց, բայց արժեր սկսել, որովհետև բոլոր դեպքերում մենք հարևան պետություններ ենք։ Ես գնում եմ Անթալիա հանգստանալու եսիմ ինչ ճանապարհներով, բայց եթե ճանապարհը բաց լինի, այստեղից ազատ կգնանք ու կգանք։ Գերմանիան աշխարհի շատ երկրների կոտորեց, ջարդեց, վառեց՝ նույն Լեհաստանին, Ֆրանսիային, Անգլիային, բայց հիմա նրանց ամենամտերիմ բարեկամը հենց Գերմանիան է։ Այսինքն, պատերազմը ավարտվեց, և այդ ամեն ինչը մոռացվեց-գնաց։
-Նախ, Թուրքիան ցեղասպանություն է արել, ինչը հնարավոր չէ մոռանալ, և բացի դա՝ Գերմանիան Հոլոքոստի համար ներողություն խնդրեց, չէ՞։
-Ես կարծում եմ, որ հիմա պետք է հարաբերություններ սկսել, որովհետև քո ամենավատ հարևանին, ում թշնամի ես համարում, ամեն օր տեսնում ես և պետք է շփվես։ Մենք, այո՛, բոլորս էլ ասում ենք, որ թուրքերը մեր թշնամին են։ Գիտենք դա, և անգամ իմ թոռնիկն էլ ամեն անգամ Արարատին նայում ու ասում է, թե ուզում է, որ Արարատը մերը լինի։ Թուրքերին չգիտեմ ինչ անենք, բայց նայեք ու տեսեք, որ մեր խանութներում թուրքական հագուստ է, մեր ուտելիքի մի մասը թուրքական է, շինանյութը թուրքական է. ամեն ինչը թուրքական է, և Թուրքիա ենք գնում հանգստանալու։ Դե, եթե այդքան վատ ենք տրամադրված, չենք ուզում հարաբերություններ ստեղծել, թող բոյկոտենք։ Կարո՞ղ ենք, չէ՞, բայց չենք բոյկոտում։ Պետք է անպայման հարաբերություններ հաստատել, բաց սահմաններ ունենալ։ Եվ ոչ մեկը չի կարող բացասական արտահայտվել սահմանների բաց լինելու հարցում։
-Բայց՝ ա՞յս պայմաններով։
-Այն ժամանակ, երբ կարգավորման գործընթացը սկսվում էր, այդ պայմանները չկային։ Իհարկե, ոչ մի անգամ չի կարելի Ղարաբաղը կապել Թուրքիայի հետ՝ դրանք տարբեր բաներ են, և պետություններն էլ են տարբեր։
-Արցախի խնդրի կարգավորման մասի՞ն ինչ կասեք։ Կո՞ղմ եք փոխզիջումներին։
-Այո՛։ Պետք է զիջենք ազատագրված տարածքների մի մասը։
-Ինչի՞ դիմաց։
-Չեմ կարող ասել։ Իհարկե, կողմ եմ փոխզիջումներին։ Չէ՞ որ նրանք էլ չեն ասի՝ վերցրեք ձեզ ամեն ինչ։
-Բայց մենք ինչի՞ դիմաց ենք զիջում։
-Լաչինի տարածքը թողնում են մեզ։
-Բայց Լաչինը մերն է արդեն, չէ՞։
-Դե, որ տենց է, ուրեմն սաղ էլ մերն է։ Ուրեմն սենց մտածեք, որ ով ուժեղ է, ով հաղթել է, ուրեմն նրանն է։ Եթե մենք այդքան զենք, զինամթերք, ուժ ու զինվոր ունենք, որ կարող ենք պարտադրել մեր ասածը, ուրեմն մերն է։
-Եկեք հստակեցնենք. ճիշտ է, պատերազմը սկսել են ադրբեջանցիները, բայց մենք ենք հաղթել ու ազատագրել մեր տարածքները։ Հիմա ինչո՞ւ պետք է մեր տարածքները տանք ադրբեջանցիներին։
-Չեմ կարող ասել։ Դա հանրապետության նախագահն ու արտգործնախարարը կարող են ասել։ Հատկապես որ ՀՀ նախագահը Ղարաբաղից է։
-Այսինքն, Դուք կընդունեք նրանց ցանկացա՞ծ որոշումը, անգամ զիջումների գնալո՞ւ որոշումը։
-Իհարկե։ Պետք է անել ամեն ինչ, որ այս վիճակից դուրս գանք։ Տեսեք, որ ասում եք՝ տնտեսական վիճակը վատ է։ Սա այն է, որ 60-հազարանոց բանակ ենք պահում։ Գիտե՞ք, թե դա ինչ ծախսեր են։ Իսկ եթե այս պատերազմը չլիներ, այսպիսի բանակ պետք չէր լինի։ Այս երեքմիլիոնանոց բանակը պետք չէր լինի։
Մամիկոն Չատինյան.
Հարցազրույց պրոդյուսեր Մամիկոն Չատինյանի հետ

Զրույցը վարեց Հեղինե Հարությունյանը