Սոցիալական ցանցերը կրկին անդրադարձել են ադրրբեջանցուն, ով երկու մարդասպան էր վարձել հարազատ դստերը սպանելու համար
Սոցիալական ցանցերը կրկին անդրադարձել են ադրրբեջանցուն, ով երկու մարդասպան էր վարձել հարազատ դստերը սպանելու համար։ Հիշեցնենք, որ նախորդ տարվա ապրիլին հարազատ դստեր սպանությունը պատվիրելու մեղադրանքով Սանկտ-Պետերբուրգում ձերբակալվել էր ներգաղթյալ ադրբեջանցի։ Սպանության դրդապատճառը նա իրավապահներին բացատրել է այսպես. իրեն դուր չէր գալիս, որ դուստրը կարճ շրջազգեստներ է կրում։ Քննիչները կարծում են, որ հայրը չի կարողացել համակերպվել այն բանի հետ, որ դուստրը խախտում է իսլամի օրենքները։ Հայրը խոստովանել է, որ դստերը բազմիցս խնդրել է այլևս բաց հագուստ չկրել, սակայն նա հրաժարվել է՝ պատճառաբանելով, թե իր համալսարանում (21-ամյա աղջիկը, որի անունը չի հրապարակվում՝ հետաքննության շահերից ելնելով, սովորում էր Պետերբուրգի բժշկական համալսարաններից մեկում) այդպես են հագնվում բոլոր աղջիկները։