Լրահոս

06.12.2011 16:11


Ֆ. Խաչատրյանը ընտրական նոր օրենսգրքի մասին. «Փիղը երկնեց, մուկ ծնեց»

Ֆ. Խաչատրյանը ընտրական նոր օրենսգրքի մասին. «Փիղը երկնեց, մուկ ծնեց»

ՀԱԿ ներկայացուցիչ Ֆելիքս Խաչատրյանն ընտրական գործընթացների վերաբերյալ այսօրվա քննարկմանն ասել է, թե ոչ արդար և ոչ թափանցիկ ընտրությունների միակ պատճառը իշխանությունների կամքի բացակայությունն է ու ցանկություն չունենալը։ Բանախոսը չի ակնկալում, թե գալիք ընտրությունները լինելու են արդար, ինչպես նաև՝ թե այս ընտրական օրենսգիրքը ազատ ընտրությունների անցկացում է երաշխավորելու։

Խոսելով ընտրական նոր օրենսգրքի մասին՝ նա ասել է.

–Շատ ընդունված խոսք կա. փիղը երկնեց, մուկ ծնեց,–և հավելել, որ նոր օրենսգիրքը հետապնդում է երկու նպատակ՝ ավելացնել ԿԸՀ–ի վարչարարական ռեսուրսներն ու կոռուպցիոն հնարավորությունները, ինչպես նաև լրացուցիչ սողանցքներ ստեղծել կեղծարարությունների համար։

Բանախոսի համոզմամբ՝ ընտրական նոր օրենսգրքում  բազմաթիվ անհեթեթություններ կան, որոնք տարակարծությունների տեղիք են տալիս։

Սա բլեֆ է,–արձագանքելով արդար ընտրություններ անցկացնելու վերաբերյալ ՀՀ նախագահի պնդմանը՝ ընդգծել է ՀԱԿ ներկայացուցիչը։

Հարցին՝ իսկ ՀԱԿ–ը խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ է, բանախոսը պատասխանել է, թե չմասնակցելը սխալ է.

–Նահանջելը սխալ է, ՀԱԿ–ը պետք է անպայման մասնակցի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը