Հարցազրույց

06.12.2011 16:09


Արտյուշա Շահբազյան

Արտյուշա Շահբազյան

Հարցազրույց ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշա Շահբազյանի հետ

–Երեկ ձեր խմբակցությունն ԱԺ նախագահի թեկնածուներից և որևէ մեկի վերաբերյալ ոչ մի կարծիք չհայտնեց։ Ինչո՞վ էր ՀՅԴ–ի այդ դիրքորոշումը պայմանավորված։

–Մեր միասնական տեսակետն ազատ քվեարկելն էր։ Մեր ընկերներն իրավունք ունեին քվեարկելու ում ցանկանային։

–Իսկ ինչո՞ւ երեկ այդ մասին որևէ կարծիք չհայտնեցիք։

–Որովհետև չունեինք կարծիք։

–Նիկոյանի մասին կարծիք չունե՞ք։

–Մինչև այդ կար մեկ թեկնածու, մենք չգիտեիքն՝ ինչ կլինի։ Հետագայում հայտնվեց երկրորդ թեկնածուն։ Այսինքն մենք պիտի կողմնորոշվեինք՝ քվեարկել մեկ թեկնածուի օգտին, թե՞ չքվեարկել։ Բայց հետո հայտնվեց երկրորդ թեկնածուն։ Ուրեմն մենք նախապես չէինք կարող որոշում ունենալ, մենք սպասում էինք, տեսնեինք՝ ինչ ընթացք է ունենալու։

–Այսինքն, եթե լիներ միայն Նիկոյանի թեկնածությո՞ւնը....

–Այդ դեպքում կկողմնորոշվեինք՝ կողմ քվեարկենք, թե՞ դեմ։

–Փաստորեն Լարիսա Ալավերդյանը ձեր բոլոր ծրագրերը խառնեց։

–Չէ, վիճակ ստեղծեց։ Հետո չպետք է գայթակղվել` ամբիոնի մոտ խոսելով։ Մենք պետք է հասկանանք, որ սա ավարտն է, սա խորհրդարանական աշխատանքի սկիզբը չէ։ Այսինքն, չի կարելի սա քաղաքական երևույթ համարել, այն լրջությամբ մոտենալ, երբ որ սա լիներ խորհրդարանական աշխատանքների սկիզբ։

–Ասում եք, որ քաղաքական կարևորություն չեք տալիս ԱԺ նախագահի այս ընտրությանը, բայց երեկ շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ Նիկոյանի ելույթի ժամանակ։ Նրա ելույթը լիովին քաղաքական էր և շատերի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ուղղված էր իր նախորդի՝ Հովիկ Աբրահամյանի դեմ։ Դուք այս ներքին ընդհարումը տեսա՞ք։

Անկեղծ ասած, չտեսա այդպիսի բան։ Գուցե դուք ինձանից ուշադիր եք եղել կամ մի քիչ այլ կերպ եք նայում։ Բայց խորհրդարանի նոր ղեկավարը, բնականաբար, ունի ի՛ր ոճը և բնական կլինի, եթե ինչ–որ բաներ, թերություններ է նկատել, փորձի շտկել դրանք կամ ավելի արդյունավետ դարձնել, բարելավել աշխատանքը։ Ամեն մարդ էլ, անկախ նրանից, թե ինչ ծրագրով է գալիս, իր մտածողությունը, իր ոշոշակի ձեռագիրն է թոնում։ Ես Նիկոյանի հետ աշխատել եմ մարտի 1–2–ի ժամանակավոր հանձնաժողովում և տեսել եմ, որ ինքը կարողանում է բոլորի հետ աշխատել։ Ենթադրում եմ, որ իր այդ աշխատաոճը, նաև հանդուրժողականությունը կկարողանա նաև ա՛յս գործի մեջ լավագույնս արդյունավետորեն իրագործել։

–Նիկոյանի ելույթում հակասություն չեք տեսել, իսկ իշխանության երկու թևերի՝ ՀՀԿ–ի և ԲՀԿ–ի միջև հակասությունը տեսնո՞ւմ եք, ինչի մասին հիմա շատ է խոսվում։

–Անկախ նրանից, թե դա ո՞ւմ մոտ է դրսևորվում, բայց այդ մտայնությունը, որ քաղաքական կոալիցիայում քաղաքական ուժերը պետք է դառնան մե՛կ մարմին, միաձույլ մի բան, մենք դրա հետ համամիտ չենք։ Մենք այդպես չենք եղել և այդպես չենք պատկերացնում։ Եթե քաղաքական ուժերը պահպանում են իրենց ինքնուրույնույթունը, ողջունելի է։ Այլ խնդիր է, որ նրանք կարող են հաստատել մեկ ծրագիր, բայց գործել հակադիր ձևով՝ ծրագրից որևէ մեկը շեղվի։ Բայց ես բնկական եմ համարում, որ քաղաքական ուժերը որոշակի ինքնուրույնույթուն ունենան՝ նաև մրցակցության իմաստով։ Այսինքն, այն, ինչ նաև հրապարակվել է։ Օրինակ, Գագիկ Ծառուկյանն այդ մասին ասաց, որ իրենք ունեն հայտարարություն և նախագահական ընտրությունների հետ կապված տեսակետ են արտահայտել, բայց քաղաքական ուժերի միջև մրցակցությունը համարում է բնական։ Ես էլ եմ կարծում, որ դա բնական պրոցես է և որևէ մեկը չի կարող ասել՝ ես քեզ ճանաչում եմ որպես մեծ եղբայր, ես էլ քեզ ճանաչում եմ որպես փոքր եղբայր։ Նաև իրենք կարող են ունենալ ներքին խնդիրներ։ Այսինքն, հենց խորհրդարանական աշխատանքի բերումով էլ այդ ներքին խնդիրները կարող ծագել։ Մոտցեումների խնդիր կա, ի վերջո մադիկ ունեն իրենց առանձի՛ն ծրագիրը, կուսակցական գաղափարախոսությունը։ Չպետք է զարմանալ, պետք է բնական համարել։ Հակառակը զարմանալին նա է, որ նման ինքնուրույնության դրսևորումները կարող են խանդի տեղիք տալ, զգայունություններ առաջացնել։

Փաստորեն, ՀՀԿ–ի կողմից հնազանդեցնելու գործելաոճը դատապարտում եք։

–Ես իմ բառերով ասացի, որ եթե նման մոտեցում դրսևորվում է, ճիշտ չէ որևէ քաղական դաշինքի ներսում։ Նույն բանը կա նաև Հայ ազգային կոնգրեսի ներսում։ Մեկ անձը դարձել է միասնական մեկ մարդ, մեկ գործ, և մնացածը կորել են մեջտեղում։ Էդ տեսակ համագործակցությունները մեզ համար անհասկանալի են։ Եթե ինքնուրույնություն ունեն, շատ լավ է, իսկ եթե չունեն, նշանակում է մեկ խնդիր ունեն՝ ամեն գնով հայտնվել իշխանության մեջ և մնացածն իրենց համար կարևոր չեն։

–Առաջիկա համապետական ընտրություններից ի՞նչ սպասելիքներ ունեք, ո՞ր մոդելով է հնարավոր իրականացնել իրոք ազատ, արդար ընտրություններ։

–Քաղաքական, հասարակական ուժերը պետք է միավորվեն և հանրային ներկայությունն առավելագույս ապահովվի, որպեսզի քվեի իրավունքը պաշտպանվի։

–Այսինքն, ամեն ուժ իր տեղում թույլ չտա, որպեսզի ընտրակեղծիքնե՞ր լինեն։

Այստեղ կուսզակցությունները պետք է համագործակցեն, որովհետև սա մի տեղ է, որտեղ ոչ մեկ չի կարող սայլն իր կողմը տանել, որևէ մեկը չի կարող լիդերություն ստանձնել։

–Այս հարցի շուրջ ՀՅԴ–ն ԲՀԿ–ի հետ տեսնո՞ւմ է համագործակցություն։

Այս հարցի շուրջ կարող են համագործակցել բոլորը՝ ընդհուպ ՀՀԿ–ի հետ ևս։

–Բայց կեղծողը իրե՞նք չեն։

–Դե ով կմասնակցի, կհասկանանք, որ կողմ է արդար ընտրություններին։ Ով չէ, կհասկանանք, որ ա՛յլ երազանքներ ունի։ Այսինքն, պետք է կարողանանք ընդհանուր վերահսկողություն իրականացնել։ Հետո պարտադիր չէ, որ վերևից որևէ իշխանավոր ենթադրենք Զանգեզուրի որևէ լեռնային գյուղի գյուղապետին ասի, որ այսպե՛ս պետք է անես։ Մթնոլորտը, ընտրությունները նաև փչացնում են տեղական իշխանիկները, որոնք կաշվից դուրս են գալիս շեֆերին դուր գալու համար։ Եվ միշտ իրենց վրա դրված պլանը գերակատարում են։ Դրա համար վերահսկողությունը պիտի որ բոլորին ձեռք տա։

–Իջևանյան ընտրությունները ձեր ասած հենց այդ մոդելի օրինա՞կն էր։

Մանրամասները շատ չգիտեմ, բայց կարծեմ շատ մոտ էր։ Պիտի ընդհանուր վերահսկողություն լինի, և փաստ է, որ չկարողացան անել։ Ուրեմն հնարավոր է այդ մոդելն իրականացնել։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը