Տնտեսական

06.12.2011 15:48


2012թ. պետական բյուջեն քվեարկության կդրվի վաղը

2012թ. պետական բյուջեն քվեարկության կդրվի վաղը

Խորհրդարանը քննարկել է 2012թ. պետական բյուջեի նախագիծը։ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հաջորդ տարի մեզ սպասում են բավականին լուրջ մարտահրավերներ։

–Մենք ձեզ հետ միասին պատրաստ պետք է լինենք աշխատելու բավականին ծանր ռեժիմում, քանի որ համաշխարհային ֆինանսատնետսական ճգնաժամի ազդակներն այսօր իրենց ուշադրության կենտրոնում են պահում բոլոր կառավարությունները, քանի որ այդ իրադարձություններն իրենց ազդեցությունը չեն կարող չունենալ ազգային պետությունների, տնտեսությունների վրա։ Եվ մենք ձեզ հետ միասին նույնպես պարտավոր ենք ուշի ուշով հետևել միջազգային զարգացումներին և կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել, որպեսզի բացասական ազդեցությունները չլինեն էական և չազդեն մեր բնակչության կենսամակարդակի վրա,–իր ելույթում ընդգծել է ՀՀ վարչապետը։

2012թ. պետական բյուջեն քվեարկության կդրվի վաղը

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը