Լրահոս

06.12.2011 15:39


Առաջին անգամ կհանձնվի Ամալյա Կոստանյանի անվան մրցանակը

Դեկտեմբերի 9-ին, ժամը 18:30-ին «Գոլդեն Թուլիփ Երևան» հյուրանոցում տեղի կունենա Ամալյա Կոստանյանի անվան մրցանակի հանձնման արարողությունը:  Մրցանակը հանձնվում է առաջին անգամ, լինելու է ամենամյա և շնորհվելու է սկզբունքային ու խիզախ գործունեություն իրականացրած և քաղաքացիական հասարակության զարգացման գործում նշանակալի ներդրում ունեցած անձանց/գործիչներին: Միջոցառման կազմակերպիչներն են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը և «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան» հիմնադրամը:

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն ՀԿ

Այս խորագրի վերջին նյութերը