Լրահոս

06.12.2011 15:06


Ա. Զաքարյան. «Մենք չպետք է ընտրությունները դիտարկենք որպես խաղ»

Ա. Զաքարյան. «Մենք չպետք է ընտրությունները դիտարկենք որպես խաղ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանը, խոսելով ընտրական գործընթացներից, ասել է, թե այս հարցը առօրյա քննարկումների խնդիր է ամբողջ հասարակության շրջանում։ Բանախոսը փաստել է, որ ընտրությունը լավագույն մեխանիզմն է, որով կարելի է առաձնացնել մեծամասնության կարծիքը, ինչը հնարավորություն է տալիս իշխանության ձևավորմանը և երկրի կառավարման իրականացմանը։

ՀՀԿ պատգամավորի խոսքերով, հաշվի առնելով նախորդ ընտրական գործընթացում տեղի ունեցած թերությունները, ԱԺ–ը որոշակի փոփոխությունների է ենթարկել ընտրական օրենսգիրքը։  Ա. Զաքարյանը չի բացառել, որ գալիք ընտրություններին ավելի ցածր ձայներ ստացած ուժերը չեն աղաղակի ընտրությունների ոչ այնքան թափանցիկ լինելը, ինչը բնական երևույթ է։

–Մենք չպետք է ընտրությունները դիտարկենք որպես խաղ, բոլորս ենք այս գործընթացի պատասխանատուն,–ընդգծել է բանախոսը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը