Քաղաքական

09.01.2025 15:21


Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկովը` ՀՀ կառավարության որոշման մասին

Անհնար է միաժամանակ լինել ԵՄ և ԵԱՏՄ անդամ. Պեսկովը` ՀՀ կառավարության որոշման մասին

ԵԱՏՄ-ին անդամակցելը իրական օգուտ է բերում Հայաստանին, բայց անհնար է միաժամանակ լինել այդ միության և ԵՄ անդամ։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, ընդ որում` այդ անդամակցությունը, եթե իրերն իրենց անուններով կոչենք, շատ ու շատ դրական դիվիդենտներ է տալիս Հայաստանին` որպես պետություն, և այդ երկրի ժողովրդին։ ԵԱՏՄ-ին անդամակցելու արդյունքում երկրի աճի բարձր տեմպերը տոկոսներով են չափվում»,-ասել է Պեսկովը լրագրողներին։

Նրա կարծիքով` այժմ դեռ դժվար է ասել, թե ինչ է նշանակում ԵՄ-ին անդամակցելու Հայաստանի ցանկությունը, պետք է նայել, թե ինչ շեշտադրումներ կանի հայկական կողմը։

«Իհարկե, երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը պարզապես անհնար է։ Այստեղ մեկ մաքսային տարածք է, մեկ գոտի՝ ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի տեղաշարժի համար։ Այնտեղ այլ նորմեր են»,- նշել է Պեսկովը։

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը