Աշխարհ

09.01.2025 05:49


«Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին». Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասը

«Թուրքիան միշտ աջակցելու է Ադրբեջանին». Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հարավային Կովկասը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան և Ադրբեջանը կշարունակեն զարգացնել համագործակցությունը բոլոր ոլորտներում` առաջնորդվելով «երկու պետություն` մեկ ժողովուրդ» սկզբունքով»,-հայտնել է գրասենյակը:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը և միշտ աջակցելու է Ադրբեջանին:

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru

Այս խորագրի վերջին նյութերը