Այս ռեժիմի գոյության պայմաններում մենք պարբերաբար պարտվելու ենք
Մի միտք է թեւածում, որ Հայաստանը պետք է պատերազմի պատրաստվի։
Պատերազմի ելքը որոշվում է մինչեւ պատերազմի սկիզբը, դիվանագիտությամբ, գլոբալ իրավիճակը հասկանալով եւ ճիշտ ստրատեգիա ու տակտիկա վարելով։ Մնացած բաների մասին դեռ չեմ խոսում։
Մեր եղած հետույքով (այսինքն, այս կառավարությամբ) ինչ պատերազմի ենք պատրաստվում։
Նիկոլ չհաղթած ժողովուրդը ոնց կարա պատերազմ հաղթել։
***
Երբ խոսում են բազմաբեւեռ աշխարհակարգի մասին, դրա բովանդակությունը լավ չի ըմբռնվում։
Բազմաբեւեռ համակարգը ենթադրում է մի քանի ուժեղ խաղացողներ, որոնք վերահսկելու են երկրագունդը։ Խոսքը գնում է ապագա նոր կայսրությունների մասին, որոնք միմյանց հետ մրցակցելու են։
Մրցակցելու համար պետք են նոր ռեսուրսներ, նոր ստրատեգիական տարածքներ, առեւտրական ուղիների վրա վերահսկողություն, այսինքն այն, ինչն անում են Ռուսաստանը Ուկրաինայում, Ամերիկան՝ Գրենլանդիայում, Պանամայում, Կանադայում ..., Չինաստանը՝ Խաղաղ Օվկիանոսում, Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում, Թուրքիան՝ Սիրիայում, Իրաքում, Կովկասում, Աֆրիկայում, Իսրայելը՝ Սիրիայում, Լիբանանում ......։
Սահմանների անձեռնմխելիության ու մարդու իրավունքների սկզբունքներին, այսինքն 1945 թվականից հետո ձեւավորված աշխարհակարգի կանոններին, կարելի է արդեն հրաժեշտ տալ։
Հին աշխարհը փլուզվել է, նորը դեռեւս չի ստեղծվել, բայց կարող ենք ասել, որ ազգային պետությունների ժամանակաշրջանն ավարտվում է, վերադառնում է կայսրությունների շրջանը։
Հայաստանի գործող ռեժիմը մնացել հին աշխարհում, չի հասկանում, թե ինչ է կատարվում, այսինքն ադեկվատ չի եւ, հետեւապես, այս ռեժիմի գոյության պայմաններում, մենք պարբերաբար պարտվելու ենք։
Հ.Գ. ՀՀ արտգործնախարարի ասուլիսը լսեք, չունի քաղաքական մտածողություն, քաղաքական լեզվին անգամ չի տիրապետում, ոչ մի հարցի չի կարողանում պատասխանել, իրավիճակը չի ըմբռնում ու այս խղճուկը մեր անունից ճակատագրական բանակցություններ է վարում։
«Մայր Հայաստան» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից