Լրահոս

08.01.2025 12:50


Արագածոտնում ինքնասպան եղած 38-ամյա կինը նամակ է թողել. Նրա մարմինը ծառից իջեցրել են փրկարարները

Արագածոտնում ինքնասպան եղած 38-ամյա կինը նամակ է թողել. Նրա մարմինը ծառից իջեցրել են փրկարարները

Երեկ՝ հունվարի 7-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 01:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ապարանի բաժնից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ Ապարան խոշորացված համայնքի վարչական բնակավայրերից մեկում ծառից կախված դի կա, հաղորդում է Shamshyan.com_ը:

Փրկարարները նշված բնակավայրի տներից մեկի մոտ ծառից կախված կնոջ դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված բնակավայրի բնակիչ 38-ամյա Սաթենիկ Գ.-ն երկտող է թողել, ապա ծառից կախվելու միջոցով ինքնասպան եղել:

Դեպքի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կայքի տեղեկություններով՝ Սաթենիկ Գ.-ն ծնվել է նշված գյուղում, սակայն ապրում է Երևանում, իսկ դեպքի մասին իրավապահներին տեղեկացրել է վարչական շրջանի ղեկավարը:

Այս խորագրի վերջին նյութերը