Քաղաքական

08.01.2025 12:57


Սնուփ Դոգի համերգը չի կայանա

Սնուփ Դոգի համերգը չի կայանա

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հայտարարել է, որ կազմակերպող ընկերությունն ամբողջ տարվա ընթացքում բանակցել է, որ Սնուփ Դոգի համերգը Հայաստանում տեղի ունենա, և տարբեր ժամանակաշրջաններում ունեցել են որոշակի պայմանավորվածություններ, որոնք ինչ-ինչ պատճառներով տեղի չեն ունեցել։

«Սա նշանակում է, որ պետք է գործեն պայմանագրի դրույթները։ Այսինքն` քանի որ համերգը նախատեսված ժամանակում չի կայացել , ապա մենք արդեն իսկ գրությամբ դիմել ենք կազմակերպությանը, որպեսզի ամբողջ գումարը վերադարձվի պետական բյուջե, ինչպես և նախատեսված էր»,-ասել է նա։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունն այդ համերգի համար հատկացրել էր 6 միլիոն դոլար:

Այս խորագրի վերջին նյութերը