Ս. Նիկոյան. «Հովիկ Աբրահամյանի աշխատանքը սրբագրելու որևիցե խնդիր չունեմ»
ՀՀ ԱԺ նախագահի թեկնածու Սամվել Նիկոյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ ասելով.
–Որևէ պաշտոն որևիցե անձի համար հավերժական չէ և յուրաքանչյուր մարդ զբաղվում է այն գործով, ինչով ինքը ցանկանում է զբաղվել։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ հաճախ կուսակցությունն է որոշում՝ իր կադրերին որտեղ առաջադրել։ Կուսակցությունը որոշել է ինձ առաջադրել, բայց քվեարկությամբ որոշում են պատգամավորները։
Նա նաև ասել է, որ Հովիկ Աբրահամյանի աշխատանքը սրբագրելու որևիցե խնդիր չունի.
–ԱԺ նախագահի պաշտոնում պարոն Աբրահամյանի գործունեությունը համարում եմ շատ դրական, շատ լավ ծրագրեր է նա նախաձեռնել, դրանք ընթացքի մեջ են և ես կփորձեմ շարունակել։ Բայց ինձ ճիշտ հասկացեք, յուրաքանչյուր մարդ օրենքով և Սահմանադրությամբ տրված իր լիազորությունների շրջանակներում որոշակի շեշտադրումներ է փոխում, որոշակի ծրագրեր է իրականացնում, որոշակի նոր տեսակետներ է արտահայտում և դա չդիտարկեք հակասությունների դաշտում։ Այլապես ստացվում է, որ ես պետք է անընդհատ նույնը կրկնեմ, իսկ եթե նոր միտք եմ արտահայտում, ուրեմն հակասություն է։

7or.am