Կարծիք

08.01.2025 09:14


Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Երևանում տիրող քաղաքային տրանսպորտի վիճակի մասին

Քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Երևանում տիրող քաղաքային տրանսպորտի վիճակի մասին

Հարգելի՛ հայրենակիցներ

Վաղ առավոտից անդադար ստանում ենք զանգեր ու բողոքներ, քաղաքացիներն իրենց վրդովմունքն են արտահայտում Երևանում տիրող քաղաքային տրանսպորտի վիճակի մասին։

Նշում են՝ ժամերով սպասում են կանգառներում, շատերը QR կոդերը գնել էին մի քանի հատ իմանալով, որ գործում է 7-օրյա ժամկետ, այնինչ առանց տեղեկացնելու կրճատել են՝ դարձնելով 4 օր։

Նշում են՝ Tell Cell ապարատները չեն աշխատում, հեռու են կանգառներից, թղթերը՝ վերջացած։

Ասում էին՝ ծոծորակները կտեսնեն, թե 100 դր-ից ավելի կվճարենք փետրվարի 1-ից։

Հարցնում էին՝ արդյոք «ժամանակավոր կառավարությունը» տեղյա՞կ է այս ամենից։

Պատասխանեմ մեր քաղաքացիների վերջին հարցին՝

Այո՛ տեղյակ է, ու աջակցում է լիովին։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը