Լրահոս

07.01.2025 20:57


Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդանի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Հրազդանի «Ադամ» հանդիսությունների սրահում․ կան վիրավորներ

Հունվարի 5-ին, գիշերը ժամը 02։15-ի սահմաններում «Սևան» բժշկական կենտրոնից ՀՀ ՆԳՆ ոստիկանության Սևանի բաժին են ահազանգել և հայտնել, որ Լճաշեն բնակավայրի մանկապարտեզի մոտակայքից ծեծի ենթարկվելու հետևանքով «Ստորին ծնոտի բեկորային կոտրվածք, ձախ այտի և ծոծրակային շրջանի պատռված վերքեր, ձախ ստորին ակնակապճային շրջանի հեմատոմա և այտուց, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում վիրավորին Սևանի ոստիկանները պարզել են, որ նա Գեղարքունիքի մարզի բնակիչ 28-ամյա Արման Նավասարդյանն է։

Դեպքի փաստով ոստիկանության Սևանի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որից հետո էլ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել հունվարի 4-ին, Կոտայքի մարզի Հրազդան խոշորացված համայնքի Վանատուր թաղամասում գործող «Ադամ» հանդիսությունների սրահի մոտ։

Պարզվել է, որ հունվարի 4-ին Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Արթուր Նավասարդյանը Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասի Զորավար Անդրանիկի պողոտայում գտնվող «Ադամ» հանդիսությունների սրահում մասնակցել է ինչ որ միջոցառման, որի ժամանակ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Դավիթ Խաչատրյանի և 24-ամյա Միքայել Թադևոսյանի միջև, որից հետո Ա․ Նավասարդյանը զանգահարել և Հրազդան է կանչել Արման Նավասարդյանին, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 37-ամյա Արսեն Նավասարդյանին, 37-ամյա Իշխան Քոլոզյանին, 25-ամյա Գևորգ Սահակյանին և 26-ամյա Խաչիկ Մելիքյանին, ովքեր ժամանելով «Ադամ» հանդիսությունների սրահ, բակում վիճաբանել են մի խումբ անձանց հետ (որոնց ինքնությունը պարզվում է) և այդ վիճաբանություն ծեծկռտուքի ժամանակ Ա․ Նավասարդյանը ստացել է նշված, իսկ Ս․ Մելիքյանը, Արսեն և Արթուր Նավասարդյանները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ նշված և անձանց և դեռևս անհայտ անձանց ինքնությունը պարզելու, նրանց հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը