Դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 19-ը «ՏաԹևեր» ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու
Դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 19-ը «ՏաԹևեր» ճոպանուղին ուղևորափոխադրումներ չի իրականացնելու` պայմանավորված շահագործման աշնանային ռեժիմից ձմեռայինին անցմամբ: Վերոհիշյալ ժամանակահատվածում «ՏաԹևեր» ճոպանուղու կառավարման էլեկտրոնային և մեխանիկական համակարգերը հարմարացվելու են Սյունիքի մարզի եղանակային փոփոխություններին. ելնելով եղանակային պայմանների փոփոխություններից (քամիներ, օդի հարաբերական խոնավություն և այլն) իրականացվելու են կառավարման համակարգերի եղանակային ռեժիմների փոփոխություններ: Նշված ժամանակահատվածում շվեյցարական Գարավենտա – Դոպելմայեր ընկերության մասնագետների կողմից իրականացվելու է նաև ճոպանուղու տարեկան տեխնիկական զննման և սպասարկման աշխատանքներ:

«ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն
Տիգրան Ղազարյան