Լրահոս

06.12.2011 13:13


Օրենքը պարտադիր կլինի՞ բոլորի համար

«ԱԺ–ում Պահնորդական ծառայության մասին օրինագծի առաջին և երկրորդ ընթերցման ժամանակ կառաջարկվի հստակեցնել պահնորդների իրավունքներն ու պարտականությունները, սահմանել պատժամիջոցներ և համապատասխան հոդվածներ հավելել վարչական օրենսդրության մեջ»,–այսօրվա ասուլիսին ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

ՀՀԿ պատգամավորը վստահեցրել է, թե օրենքը պարտադիր կլինի բոլորի համար և վերահսկման հատուկ մեխանիզմ պետք չէ: Ինչ վերաբերում է պահնորդական մեքենաների քանակին և զենքի օգտագործման իրավասությանը,  ըստ բանախոսի՝ առաջարկությունների փաթեթում նշվելու է, որ ուղեկցող մեքենան պետք է լինի մեկը, որի մասին կհայտնեն ոստիկանությանը: «Ոստիկանությանը պետք է տեղյակ պահել նաև զենքի առկայության և օգտագործման մասին: Երբ թիկնապահը կամ պահնորդը զենքը կիրառում է, նա պարտավոր է դրա մասին հայտնել և այն կազմակերպությանը, որտեղ նա աշխատում է, և անհապաղ` ոստիկանությանը»,-նշել է պատգամավորը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը