Ջասթին Թրյուդոն մոտ ժամանակներս վայր կդնի Կանադայի իշխող Լիբերալ կուսակցության առաջնորդի լիազորությունները, սակայն վարչապետի պաշտոնից հրաժարական կտա միայն լիբերալների նոր ղեկավարի ընտրվելուց հետո: Այս մասին հայտնել է CTV հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի կառավարությունում իր աղբյուրին։
Նրա տվյալներով՝ Թրյուդոն արդեն խնդրել է Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին դադարեցնել խորհրդարանի աշխատանքը մինչև մարտի 24-ը: Դաանհրաժեշտ է, որպեսզի ընդդիմադիր կուսակցությունները չկարողանան վարչապետի վստահության քվեարկությունն անցկացնել, որը նրանք նախատեսել էին հունվարի վերջին։ Ինչպես սպասվում է, Թրյուդոն իր քաղաքական ապագայի մասին հայտարարություն կանի երկուշաբթի օրը:
2024 թվականի դեկտեմբերի 16-ին փոխվարչապետ և ֆինանսների նախարար Խրիստյա Ֆրիլանդը հայտարարեց իր հրաժարականի մասին՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։ Նույն օրը կառավարությունից հեռանալու մասին հայտարարեց նաև բնակարանաշինության, ենթակառուցվածքների և համայնքների նախարար ՇոնՖրեյզերը: Դաքննադատության է առաջացրել վարչապետի նկատմամբ ընդդիմության և մի շարք հասարակական գործիչների կողմից, որոնք պահանջել են նրա անհապաղ հրաժարականը՝ կառավարությունը վերահսկելու անկարողության պատճառով։ Մի շարք լիբերալ պատգամավորներ կողմ են արտահայտվել, որպեսզի Թրյուդոն լքի Լիբերալ կուսակցության առաջնորդի պաշտոնը:
Անցյալ տարվա դեկտեմբերի վերջին վարչապետին նախկինում հավատարիմ Նոր դեմոկրատական կուսակցության առաջնորդ Ջագմիթ Սինգհը խոստացել էր 2025 թվականին քվեարկել կառավարության հրաժարականի օգտին, ինչին վաղուց ձգտում է գլխավոր ընդդիմադիր ուժը՝ Պահպանողական կուսակցությունը։
Կանադայի վարչապետ Թրյուդոն հրաժարական կտա

Աղբյուրը՝ arm.sputniknews.ru