Պռոշյան գյուղում Mercedes-ը կոտրել է ցուցանակն ու, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր շրջվել. 29-ամյա վարորդը զոհվել է
Այսօր՝ հունվարի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04:30-ի սահմանում Կոտայքի մարզի 29-ամյա բնակիչ Գեղամ Ջանոյանն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Երևան ավտոճանապարհին՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ Աշտարակի խճուղում, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակը, ապա մի քանի պտույտ շրջվելով՝ բախվել հողաթմբերին ու քարերին և գլխիվայր շրջված հայտնվել բնակչի քարե շինության մոտ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Ջանոյանը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Կոտայքի մարզի 26-ամյա բնակիչ Ռաֆիկ Խալաթյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, ապա դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դիատարին։
Ժամանել են ոստիկանները, քննիչներն ու պարեկները: Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։